Շնորհիվ Էդինսոն Կավանիի դուբլի, «Պարի Սեն Ժերմենը» 2:1 հաշվով հաղթեց «Լիոնին» ու տիրացավ Լիգայի գավաթին: Սա որոշակիորեն մեղմեց թիմի մարզասերների տխուր տրամադրությունն այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի մեկ քառորդում երկու խաղի արդյունքով պարտվելով «Չելսիից», Լորան Բլանի սաները դուրս մնացին եվրոպական թիվ մեկ խաղարկության պայքարից: Ասենք նաև, որ ՊՍԺ-ն հրաշալի հնարավորություններ է պահպանում նաև ներքին առաջնության ոսկե մեդալները նվաճելու հարցում ևս:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ