Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ կտա պաշտոնին

Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ կտա պաշտոնին
23.05.2014 | 14:33

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կանխատեսմամբ՝ Հովիկ Աբրահամյանը շուտով կհեռանա վարչապետի պաշտոնից: Այս մասին նա ասաց ԱԺ ճեպազրույցների ժամանակ` հավելելով, որ այն ռեսուրսները, որով հանրությանն է ներկայանում կառավարությունը, «աննշան» են: «Ռեալ ռեսուրսները՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական, թե ֆինանսատնտեսական, սպառված են: Դրա համար կարճ ժամանակահատվածում Հովիկ Աբրահամյանը կամ հրաժարական կտա, կամ իրեն կասեն հրաժարական տուր»,-նշեց պատգամավորը` նկատելով, որ անձերի խնդիր չի դրված, այլ համակարգի փոփոխման: «Այս համակարգում եթե ես լինեմ վարչապետ կամ նախարար, գուցե ավելի վատ լինի: Խոսքը անձերի մասին չէ, և կապ չունի այս համակարգում Տիգրան Սարգսյանն է, Հովիկ Աբրահամյանը , թե մյուսը: Եթե մարդն այս համակարգում է գործելու, ապա խնդիր է»,-փաստեց Ռուբիկ Հակոբյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ