Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ես մամուլի ներկայացուցիչ չեմ»

«Ես մամուլի ներկայացուցիչ չեմ»
27.05.2014 | 00:46

Տևական ժամանակ է՝ խոսակցություններ են պտտվում, թե գեներալ Մանվել Գրիգորյանը ցանկանում է իր որդուն՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, մարզպետ դարձնել: Կարեն Գրիգորյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք նման նպատակ ունի՞: «Մամուլին հարցրեք»,- հակադարձեց նա, մեր ճշտող հարցին էլ, թե երբևէ այդ առիթով քննարկում չի՞ եղել իր հետ, գեներալի որդին «ինքնատիպ» պատասխան տվեց. «Ես մամուլի ներկայացուցիչ չեմ»:
Կարեն Գրիգորյանը, փաստորեն, իր «պատասխանով» ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, թե գեներալ հայրը ցանկանում է մարզպետ «կարգել» իրեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ