Շվեդ փորձագետները հոկեյի Ռուսաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Օլեգ Զնարոկին մեղադրել են խարդախության մեջ: Բանն այն է, որ կիսաեզրափակչում շվեդների հետ հաղթական խաղի ժամանակ ռուս մարզիչը ձեռքի անպատշաճ շարժում է արել շվեդ մարզչի ուղղությամբ, որը բառերի թափանցիկ արտահայտությամբ հնչում է այս կերպ` վիզդ կկտրեմ: Այս ժեստի համար նրան զրկել էին ֆինների հետ եզրափակիչ խաղում թիմի հետ շփվելու հնարավորությունից: Շվեդ փորձագետները կարծում են, որ Զնարոկն իր տղաների, օգնականների խաղը ղեկավարել է` օգտվելով ծպտված միկրոֆոնից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ