Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շնորհակալ է վստահության համար

Շնորհակալ է վստահության համար
27.05.2014 | 12:08

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դենիել Սթարիջը իր շնորհակալությունն է հայտնել ակումբի կենտրոնական հարձակվողի դիրքն իրեն վստահելու համար: «Ավելի վաղ ես խնդրում էի ինձ ընդամենը հնարավորություն տալու մասին: Ես ասում էի` տվեք ինձ հնարավորություն ու կտեսնեք, թե ինչի եմ ունակ: Կարծում եմ, որ դա ամբողջապես ակումբից է կախված, ու այդ նա է որոշում, թե, խաղի փիլիսոփայությամբ ու խաղաոճով պայմանավորված, ինչ ֆուտբոլիստներ են իրեն հարմար: Երբ դու հիսուն միլիոն եվրոյով ֆուտբոլիստ գնելու հնարավորություն ունես, ի՞նչ իմաստ ունի հիմնական կազմում տեղ տալ երիտասարդ անգլիացուն: Սա պտտախաղի պես բան է` երբեք չգիտես, թե ինչ թիվ բաժին կընկնի», - ասել է նա` այսպես բացատրելով թիմում իրեն տրված հնարավորությունը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ