Իսպանական զանգվածային լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» ու երկրի ազգային ընտրանու կիսապաշտպան Մարկո Ռոյսը չափազանց մոտ է «Բարսելոն» տեղափոխվելուն: Ավելին, դրանք հավաստում են, որ իսպանական ակումբը բանավոր պայմանավորվածություն ունի ֆուտբոլիստի հետ: Տեղեկացնենք, որ Ռոյսի հետ կնքած պայմանագրում «հրաժարիմքի» գին է նշված 35 միլիոն եվրոն: Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում նա դաշտ է ելել 30 անգամ, դարձել 16 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ