Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սերժ Սարգսյանն արձագանքել է, բայց առանձին

Սերժ Սարգսյանն արձագանքել է, բայց առանձին
13.06.2014 | 00:57

Աստանայում տեղի ունեցածը դեռ շարունակում է քննարկումների ծիրում մնալ, իսկ մինչ այդ հետաքրքիր մի մանրամասն հայտնի դարձավ մեզ: Ճիշտ է, Սերժ Սարգսյանն անմիջապես չի արձագանքել ալիևյան նամակի նազարբաևական ընթերցմանը, սակայն հարցը դրանով չի սահմանափակվել:
Ավելի ուշ՝ քննարկումների ավարտից հետո, Հայաստանի նախագահը մոտեցել է Ղազախստանի «խանին» և համարյա հետևյալ հանգով ասել. «Էդ ի՞նչ դուրս տվեցիր»: Տեղի է ունեցել կարճ առանձնազրույց: Մեր աղբյուրները, սակայն, չեն մանրամասնում, թե ինչ պատճառաբանություն է ներկայացրել Նազարբաևը:
Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, որ անմիջապես չի արձագանքել, քանի որ չի ցանկացել շոուի մասնակից դառնալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ