BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ինչու է անհանդուրժողականություն սերմանվում

Ինչու է անհանդուրժողականություն սերմանվում
20.06.2014 | 15:25

Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում շարունակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Հարց տալու իրավունքից օգտվելով, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ այս օրենքով անհանդուրժողականություն են սերմանում սերնդակիցների միջև՝ մասնավոր և պետական սեկտորի աշխատողներին պարտադրելով անհավասար և տարբեր խաղի կանոններ: Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը փաստեց, որ կա աշխատանքային ամրագրված՝օրենսգիրք, որում հստակ սահմանված է, որ պետական ծառայության, պետական աշխատողների համար, այսինքն՝ այն դեպքերի համար, երբ գործատուն պետությունն է, կարող են սահմանվել օրենքներով համապատասխան իրավահարաբերություններ, որոնք չեն կանոնակարգվում աշխատանքային օրենսդրությամբ: Նախարարը նաև հավելեց, որ արհեստական տարբերակման խնդիր չկա, այս համակարգի ներդրմամբ ամբողջանում են աշխատանքի վարձատրության ու սոցիալ-աշխատանքային նոր համակարգը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ