Հայտնի է, որ, 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, Մոսկվայի նշանավոր «Լուժնիկի» մարզադաշտը վերակառուցվում է, բերվում առավել արդիական տեսքի: Քաղաքային բյուջեի վրա այն «կնստի» ավելի քան 19 միլիարդ ռուբլի: Վերակառուցումը նախատեսված է ավարտել 2017-ի երկրորդ եռամսյակում: Մարզադաշտը, որտեղ կայանալու են քառամյակի ֆուտբոլային խոշորագույն իրադարձության մեկնարկի ու եզրափակչի հանդիպումները, կունենա մինչև 81 հազար նստատեղ՝ մոտ երեք հազարով ավելի ներկայիս ունեցածից: Սակայն քաղաքային իշխանությունները «Լուժնիկին» չեն դիտարկում բացառապես մարզական միջոցառումների անցկացման վայր: Այն լինելու է բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ տարվա կտրվածքով պատրաստվում են անցկացնելու մոտ 200 խոշոր միջոցառում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ