Ամերիկյան Սենտ Լուիսում ընթացող Singuefield Cup-ի խաղարկությունում շարունակում է ապշեցնել իտալացի երիտասարդ, տաղանդավոր գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան: Հինգ մրցակիցների հետ պայքարում իտալացին բավական չէ, որ առաջին կեսում հասել է հարյուրտոկոսանոց արդյունքի, այժմ էլ փորձում է նույնն անել երկրորդ փուլում: Վեսելին Տոպալովից հետո երկրորդ մրցակցությունում նույնպես պարտվելու հերթը հասավ Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Յոթ տուրից հետո զարմանալի իտալացին ունի յոթ հաղթանակ: Նախորդ լավագույն արդյունքն այստեղ այսօր արդեն հեռավոր թվացող 2005-ին ցույց էր տվել Տոպալովը՝ 6,5 միավոր: Ինչ վերաբերում է Լևոն Արոնյանին, մեր շախմատիստը միավոր է կիսել վերն արդեն մի քանի անգամ հիշատակված բուլղարացի շախմատիստի հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ