Հաղթելով աշխարհի վերջին առաջնությունում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների բասկետբոլիստները շարունակում են գլխավորել ուժեղագույն հավաքականների ցուցակը (1040 միավոր): Երկրորդն իսպանացիներն են, երրորդը՝ արգենտինացիները (705 և 455 միավոր): Լավագույն հնգյակում են նաև Լիտվայի ու Ֆրանսիայի ընտրանիները: Մեր տարածաշրջանի միակ ներկայացուցիչը Թուրքիայի ընտրանին է (ութերորդ հորիզոնական): Ինչ վերաբերում է մեզ, մենք մարզական գլոբուսի վրա ոչ միայն կանք, այլև այս օրերին միանգամից երկու թիմ ենք գործուղել Թեհրան՝ մասնակցելու համահայկական խաղերին: Դրանք են տղամարդկանց «Արթիկն» ու կանանց «Երևանը»: Ճիշտ է, մակարդակն էն չէ, բայց դե:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ