Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«ՈՒլիսը» շարունակում է հաղթել

«ՈՒլիսը» շարունակում է հաղթել
30.09.2014 | 12:00

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրում տանտերերից «ՈՒլիսն» ու «Արարատը» նույն 2:1 հաշվով պարտության են մատնել «Փյունիկին» ու «Ալաշկերտին», իսկ «Միկան» ու «Բանանցը» միավոր են կիսել «Գանձասարի» ու «Շիրակի» հետ: Կողմերը մեկական անգամ են գրավել միմյանց դարպասը: Նախկինի պես առաջատարն «ՈՒլիսն» է՝ քսաներկու միավոր: ՈՒնենալով մեկ միավորի առավելություն՝ մրցաշարային աղյուսակում «Գանձասարը» «Փյունիկից» առաջ անցավ։ Տասնչորս միավորով այժմ կապանցիներն են երկրորդ հորիզոնականում: Տուրում փոփոխություններ ունեցավ և «Արարատը»: Այն յոթերորդ հորիզոնականում է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ