Ռուս և կիպրոսցի գործարարներն ընդամենը 5 միլիոն եվրոյով գնել են իտալական «Պարմա» ֆուտբոլային ակումբը, որը ֆինանսական ծայրահեղ ծանր վիճակում է, չի հասցրել վճարել ինչպես ֆուտբոլիստների աշխատավարձերը, այնպես էլ կատարել հարկային պարտավորությունները: Առաջնությունում ակումբը վեց միավորով եզրափակում է աղյուսակը և սա այն դեպքում, որ նախորդ մրցաշրջանում վեցերորդն էր, հայտնվել էր Եվրոպայի լիգայի թիմերի կազմում, սակայն ֆինանսի բացակայության պատճառով այդպես էլ չմասնակցեց հեղինակավոր այդ առաջնությանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ