Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը «Սելտայի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, որն այս տարի անցկացվելու է Մարոկկոյում, դեկտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում:
Անդրադառնալով «Ոսկե գնդակի» հավակնորդներին, իսկ նրանք երեքն են՝ Քրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսի, Մանուել Նոյեր, երիտասարդ ֆուտբոլիստը ցուցաբերել է իր տարիքին բնորոշ շռայլություն՝ ասելով, թե իր թիմակցի ու մնացածների միջև անդունդ է: Իհարկե, կարծիքի իրավունք ունի ամեն ոք, սակայն դա ծիծաղելի չի դառնում այն ժամանակ, եթե մեջը ճշմարտության գոնե նշույլներ է ունենում: Ռոնալդուն, հարկավ, տաղանդավոր ֆուտբոլիստ է, մեգաաստղ, սակայն այդքան կույր չի կարելի լինել: Հուսանք, որ այս կարճատեսությունը Խամեսի մոտ մանկական հիվանդություն է ու արագ կանցնի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ