Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Քարտեզի վրա մենք էլ կանք

Քարտեզի վրա մենք էլ կանք
19.12.2014 | 12:26

Մինչ աշխարհի սպորտասեր հասարակությունը կանխավայելում է 2016 թվին Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) կայանալիք օլիմպիական խաղերի հաճույքն ու թերևս շատ ավելի պակաս սպասումներով է համակված 2020-ին կայանալիք քառամյայի խոշորագույն իրադարձության նկատմամբ (ոչ լրիվ վեց տարին որոշակիորեն առաջացած տարիքում բոլոր դեպքերում այնքան էլ կարճ ժամանակ չէ հեռագնա ցանկություններ պլանավորելու համար), աշխարհի տերություններից շատերի ազգային օլիմպիական կազմակերպություններն արդեն իսկ պայքար են սկսում 2024-ին կայանալիք օլիմպիական խաղերի մայրաքաղաք դառնալու իրավունքը նվաճելու համար: Մասնավորապես, օրինակ, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ իր երկիրը որոշել է Հռոմի թեկնածությունն առաջադրել (ավելորդ չհամարենք նշել, որ Իտալիայի մայրաքաղաքը 1960 թվի օլիմպիական տասնյոթերորդ խաղերի մայրաքաղաքն էր):
Ասենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեում թեև առայժմ պաշտոնապես չկա և ոչ մի երկրի հայտ, այդուհանդերձ, սպասում են Բոստոնի (ԱՄՆ), Դոհայի (Կատար), Փարիզի (Ֆրանսիա), Բեռլինի (Գերմանիա), Ստամբուլի (Թուրքիա) պաշտոնական դիմումներին:
Համաձայն ոչ ստույգ տվյալների, Հայաստանի Հանրապետության վարչապետը նեղ շրջանակով կազմակերպված խնջույքներից մեկում անկեղծացել է, ասելով, թե հենց դրամի կուրսի անկման տեմպերը կասեցնի դոլարի նկատմամբ 800-ի շրջանակներում, օգտագործելով խնամիական կապերը, հարազատ Մխչյանի թեկնածությունը կառաջադրի օլիմպիական խաղերի մայրաքաղաքի համար, թեպետ զորընդեղ խնամին, դարձյալ ոչ այնքան հավաստի աղբյուրների համաձայն, ավելի հակված է Առինջի առաջադրման հարցում: Այնպես որ, որքան էլ ըստ ոչ հավաստի աղբյուրների, քարտեզի վրա մենք էլ կանք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ