Իսպանական «Marca» թերթի տեղեկացմամբ` Պորտուգալիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է երկրի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ` շրջանցելով այնպիսի հեղինակությունների, որպիսիք են լեգենդար «Սև մարգարիտը»` Էյսեբիոն, Լուիշ Ֆիգուն, այլք: Քվեարկությունն իրականացվել է համացանցի միջոցով: Տեղեկացնենք նաև, որ ֆուտբոլիստն անձամբ չի կարողացել ներկա լինել մրցանակի հանձնման արարողությանը:
Ի դեպ, լավագույնի կոչմանն է արժանացել նաև Լոնդոնի «Չելսիի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է երկրի` հարյուրամյակի լավագույն մարզիչ: Նրա ղեկավարած թիմերը երկու անգամ հաղթել են Չեմպիոների լիգայում («Պորտու»` 2003-2004 թթ., «Ինտեր»` 2009-2010 թթ.), մեկ անգամ` ՈՒԵՖԱ-ի գավաթում («Պորտու»` 2002-2003 թթ.), հինգ անգամ ազգային առաջնություններում («Պորտու»` 2002-2004 թթ., Լոնդոնի «Չելսի»` 2004-2006 թթ., Մադրիդի «Ռեալ»` 2011-2012 թթ.), մեկ անգամ երկրի գավաթում (Մադրիդի «Ռեալ»` 2010-2011 թթ.): Ինչ վերաբերում է անհատական մրցանակներին, 2010 թվին ՖԻՖԱ-ի կողմից արժանացել է տարվա լավագույն մարզչի կոչմանը: Ավելացնենք, որ նրա ղեկավարած «Չելսին» առաջին տեղում է ընթանում Անգլիայի առաջնությունում, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակիչ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ