«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Շարունակվող մրցաշրջանի երկրորդ շունչը

Շարունակվող մրցաշրջանի երկրորդ շունչը
20.01.2015 | 13:14

ԱՆԳԼԻԱ

Պրեմիեր լիգայի քսաներկուերորդ տուրի հանդիպումներն առավելագույն հատույցով օգտագործեցին առաջին չորս հորիզոնականներում գտնվող ակումբները: Հակառակ մեր անխախտ մոտեցման, երեքի փոխարեն չորսն ենք հիշատակում, քանզի երրորդ տեղի համար մահու ու կենաց պայքար է ծավալվել (արդեն հեռակա, քանի որ «սրբերը» ընդամենը մեկ տուր առաջ հաղթական հանդիպում ունեցան Մանչեստրում ու երկու միավորով պոկվեցին առաջ) հոլանդացի մասնագետներ Ռոլանդ Կումանի «Սաուտհեմպտոնի» ու Լուի վան Գալի «Մանչեստր Յունայթեդի» միջև: Արտագնա խաղում երկուսն էլ հաղթեցին: Առաջինը` «Նյուքասլին» (2։1), երկրորդը` «Քուինզ Պարկ Ռեյնջերսին» (2։0):

Չափազանց լարված էր ու մրցաշարային առումով նույնքան կարևոր «Մանչեստր Սիթի»-«Արսենալ» դիմակայությունը: Տանտերերի պարտության դեպքում առաջնության առաջատարը` «Չելսին», որ նախօրեին 5:0 հաշվով արտագնայում պարտության էր մատնել «Սուոնսիին», հինգ միավորի առավելություն կունենար «քաղաքայինների» նկատմամբ, իսկ «Արսենալը» ընդհուպ կմոտենար բրոնզի համար պայքարողներին: Իհարկե, ի դեմս Արսեն Վենգերի, դժվար է տեսնել Ժոզե Մոուրինյոյին առանձնապես համակրողին, եթե մեղմ ասելու լինենք, սակայն որ արտագնա խաղում «Մանչեստր Սիթիին» 2:0 հաշվով պարտության մատնելով` «Արսենալը» ապահովեց վերը նշված հինգ միավորի առավելության շահեկանությունը, սա կատարված փաստ է:

ԻՏԱԼԻԱ

Տուրի անհաճո անակնկալը մատուցեց «Պալերմոյին» հյուր գնացած «Ռոման», որը նախորդ տուրի «Ռոմա»-«Լացիո» հանդիպման օրինակով ընդամենը կարողացավ փրկվել պարտությունից` 1:1: Այդ վրիպումից առավելագույնս օգտվեց «Յուվենտուսը»` սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասնելով «Վերոնայի» նկատմամբ ու «գայլերից» միավորների պոկվածությունը հասցնելով հինգի:

Երրորդ-չորրորդ հորիզոնականներում գտնվող ու իրարից ընդամենը մեկ միավոր հեռավորությամբ գտնվող «Լացիո»-«Նապոլի» զույգի հանդիպումում գրանցվեց 0:1 հաշիվը, ինչը նեապոլցիներին հնարավորություն տվեց մեկ քայլով վեր բարձրանալու մրցաշարային աղյուսակում: Սակայն այս պարտությունը «Լացիոյին» դուրս մղեց անգամ չորրորդ հորիզոնականից, քանի որ «Սամպդորիան» անվրեպ գործեց «Պարմայի» հետ խաղում` արտագնայից տուն վերադառնալով երեք միավորի քաղցր բեռով (2։0) ու 33-ով նստեց նույնքան միավոր վաստակած «Նապոլիի» պոչին:

ԻՍՊԱՆԻԱ

«Ռեալի» հետ խաղում միակ բանը, որ արեց «Խետաֆեն», առաջին խաղակեսում դարպասն անառիկ պահելն էր, ինչը եղավ նրա ծրագրի մաքսիմումը: Երկրորդ խաղակեսում արքայական ակումբը Բեյլի ու Ռոնալդուի ջանքերով (երկու անգամ, թեպետ գոլային փոխանցումն էլ նրանն է) հոգնած մրցակցին հարկադրեց սեփական դաշտում երեք անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Նշենք նաև, որ այս դուբլով պորտուգալացին մեկ գնդակով շրջանցեց Կառլոս Սանտիլյանային ու պաշտոնական խաղերում խփած 289 գնդակով մտավ արքայական ակումբի լավագույն ռմբարկուների եռյակ: Այստեղ նրանից առաջ են միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն (307) ու Ռաուլը (323):

Առանձնապես լուրջ մրցակցություն չէր կարելի սպասել և «Բարսելոնի» հետ «Դեպորտիվոյի» դիմակայությունից, որքան էլ վերջինս սեփական հարկի տակ էր հանդես գալիս: «Բարսելոնի» անպատասխան չորս գոլերից երեքի հեղինակը Լիոնել Մեսին է: Ի դեպ, սա հրաշալի արգենտինացու թվով 22-րդ հեթ-տրիկն էր Իսպանիայի առաջնություններում, ու այս ցուցանիշով լեգենդար Տելմո Սարայի ու Ալֆրեդո դի Ստեֆանոյի հետ նա կազմեց եռիշխանություն: Սակայն, եթե հասկանալի պատճառներով վերջին երկուսն այլևս անկարող են սույն վիճակագրության մեջ խմբագրումներ մտցնելու, ապա, փառք Աստծո, Մեսին դա կարող է անել ու անել` մանավանդ որ, ի դեմս Քրիշտիանու Ռոնալդուի, ունի լուրջ առաջմղիչ ուժ. վերջինս 23 հեթ-տրիկի հեղինակ է:

Տուրի հանդիպմանը հաղթական էր տրամադրված և «Աթլետիկոն»: Համենայն դեպս, աղյուսակը եզրափակող «Գրանադան» այն թիմը չէր աղյուսակի երրորդ հորիզոնականում գտնվող մադրիդցիներին լուրջ մրցակցություն ցույց տալու համար: Այս խաղն ավարտվել է 2:0 հաշվով:

ՖՐԱՆՍԻԱ

Անգլիայի առաջնության օրինակով այստեղ էլ ենք հիշատակելու առաջին չորս հորիզոնականներում գտնվողներին: Քսանմեկերորդ տուրի խաղն ավելի վաղ ավարտած «Լիոնը», տեղեկացրել ենք, 45 միավորով դիրքավորվել էր առաջին հորիզոնականում ու ունեցած 45 միավորի բարձրությունից սպասում էր, թե «Մարսել»-«Սենտ Էտիեն»-«Պարի Սեն Ժերմեն» եռյակը ինչ դասավորությամբ ու միավորների ինչ քանակով է շարունակելու հետապնդել իրեն: Առաջինը «կրակեց» «Պարի Սեն Ժերմենը»` «Էվիանին» հաղթելով 4:2 հաշվով: «Ռեն»-«Սենտ Էտիեն» դիմակայությունն ունեցավ խաղաղ հանգուցալուծում` 0:0: Նման զարգացում էր ծավալվում և «Մարսել»-«Գենգամ» դիմակայությունում: Համենայն դեպս, մինչև 84-րդ րոպեն զրոներ էին լուսատախտակին, ու վերջին րոպեները բավական եղան երեք գոլ խփելու համար: «Մարսելը» հաղթեց 2:1 հաշվով ու 44 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական: Երրորդը ՊՍԺ-ն է՝ 41 միավորով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ddthis_button_compact">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Հայաստանն էլ ունի  իր երկակի ստանդարտները
Հայաստանն էլ ունի իր երկակի ստանդարտները

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Իշխանափոխության մեխանիկա
Իշխանափոխության մեխանիկա