Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարում ութ տուրից հետո Լևոն Արոնյանը տասներորդն է: Նրա ակտիվում է երեք միավոր: Առաջատարը վեց միավոր ունեցող Մագնուս Կառլսենն է, ով առաջին երկու տուրի ոչ-ոքիներից հետո իր բոլոր պարտիաներն ավարտել է հաղթանակով` այդ թվում պարտության մատնելով թե՛ Լևոն Արոնյանին, թե՛ Ֆաբիանո Կարուանային: Աշխարհի գործող չեմպիոնին հետապնդում է միանգամից երեք շախմատիստ` Սոն, Վաշիեր-Լագրավը, Դինգը: Նրանք ունեն հինգուկեսական միավոր:
Tata Steel-ի B մրցաշարում հանդես եկող Սամուել Սևյանը ութ խաղից հետո ունի չորս միավոր ու գտնվում է աղյուսակի յոթերորդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ մեր տասնչորսամյա հայրենակիցը ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ