Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հատուկ օրենք ո՞ւմ համար

Հատուկ օրենք  ո՞ւմ համար
10.02.2015 | 11:49

ԱԺ առաջին քառօրյայում բավականին բուռն քննարկվեց «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի, եթե մի շարք կազմակերպությունների բանկային հաշիվներին արտահանումներից մուտքերը լինեն 50 մլրդ և ավելի դրամ, կգանձվի ոչ թե 20, այլ 2 տոկոսի չափով շահութահարկ: Ընդդիմադիր պատգամավորները դեմ արտահայտվեցին այս փոփոխությանը` ընդգծելով, որ դրանով ստեղծվում է մոնոպոլ արտահանման «օֆիս», ոմանք անգամ «խայտառակ» նախագիծ համարեցին: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ այս օրենքը մենաշնորհի «ձգտում» ունեցողների համար լայն ասպարեզ է բացելու: Նա անգամ ակնարկեց նախագահի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին: Սակայն մեր աղբյուրներն ուշագրավ տեղեկություն փոխանցեցին: Ըստ նրանց պնդումների, այս փոփոխությունը կատարվում է «Տաշիր» գրուպի, իմա` Սամվել Կարապետյանի համար: Այն, որ ներմուծման մենաշնորհներ ունեինք, վաղուց գիտեինք, իսկ որ հատուկ օրենք պիտի ստեղծել արտահանման մենաշնորհ ստեղծելու համար, այն էլ չափազանց հարուստ գործարարի համար, արդեն ցավալի իրողություն է: Մնում է զարմանալ, թե ինչու և ում համար է կառավարությունն ԱԺ-ում համառորեն «բրդում» մոսկովյան օլիգարխի բիզնես-նախագիծը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ