Այսօր մեկնարկում են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մեկ տասնվեցերորդի առաջին հանդիպումները: Առանձնակի հետաքրքրությամբ են սպասվում «Վոլֆսբուրգ»-«Սպորտինգ», «Սևիլիա»-Մյոնխենգլադբախի «Բորուսիա», «Տոտենհեմ»-«Ֆիորենտինա», «Լիվերպուլ»-«Բեշիկթաշ», «Սելթիկ»-«Ինտեր», «Ռոմա»-«Ֆեյենորդ» դիմակայությունները: Հետաքրքրական է նշել, որ նախկին Խորհրդային Միության երկրներից միայն Ռուսաստանն ու ՈՒկրաինան են ներկայացված այս փուլին` Դնեպրոպետրովսկի «Դնեպր», Կիևի «Դինամո», Մոսկվայի «Դինամո» ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբներով: Չեմպիոնների լիգայում մասնակից ունի միայն ՈՒկրաինան` ի դեմս Դոնեցկի «Շախտյորի»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ