Ֆուտբոլի Արցախի ընտրանին կմասնակցի չճանաչված պետությունների Եվրոպայի առաջնությանը: Ըստ նախնական տեղեկատվության, առաջնությունն անցկացվելու էր Մեն կղզում, սակայն կապված այն բանի հետ, որ այստեղ չեն կարողանա տեղավորել բոլոր երկրպագուներին, առաջնությունը տեղափոխվել է Հունգարիա: Խմբային փուլի վիճակահանության արդյունքներով Արցախի ընտրանին հայտնվել է Ա խմբում ու մրցելու է Պադանիայի և Ֆրանկոնիայի հավաքականների հետ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 13-ին, կավարտվի ութ օր անց:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ