«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

«Ռեալին» չհաջողվեց գլխից վեր ցատկել

«Ռեալին» չհաջողվեց  գլխից վեր ցատկել
24.03.2015 | 12:14

Անցած շաբաթ-կիրակիի թիվ մեկ դիմակայությունը, հարկավ, «Բարսելոն»-«Ռեալ» մրցակցությունն էր, ու դա ոչ միայն իսպանական առաջնության կտրվածքով: Սակայն եվրոպական առաջատար հնգյակի առաջնություններում, խոստովանենք, պակաս ուշագրավ հանդիպումների սակավություն չեղավ, ու այնպես չէ, որ իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի գրանդների հանդիպման կողքին ֆուտբոլասերը, զորօրինակ, աչքաթող կանի կամ մոռացության կտա «Բավարիա»-Մյոնխենգլադբախի «Բորուսիա», «Լիվերպուլ»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպումները:


ԻՍՊԱՆԻԱ
Մասնագետներից շատերի խորին համոզմամբ` մարտի 22-ին սպասվելիք «Բարսելոն»-«Ռեալ» դիմակայությունն առաջին հերթին պատասխան էր այն հարցին, թե ով կլինի իսպանականի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնը ու սա չնայած նրան, որ մրցաշրջանի ավարտին դեռ բավական թվով խաղեր կան: Դառնալով դիմակայությանը` նկատենք, որ սկսված օրացուցային տարում Մադրիդի «Ռեալը» հասցրեց ինտենսիվորեն մսխել կուտակած միավորների պաշարը և սա այն դեպքում, որ «Բարսելոնը» խաղ խաղի վրա թափ էր հավաքում: Ընդամենը վերջերս ենք խոսել արքայականի կորուստների մասին, ուստի դրանց չանդրադառնանք: Փոխարենն ասենք, որ մեկնարկած տարում, մինչ մարտի 22-ի հանդիպումը, կատալոնցիները 19 խաղում տոնել էին 17 հաղթանակ, իսկ երկու տուր առաջ արքայականին շրջանցել ներքին առաջնությունում: Ճիշտ է, մեկ միավորի առավելությունը փխրուն առավելություն էր, և արքայականը, բնականաբար, փորձելու էր այն չեզոքացնել:
Խաղի մանրամասներին հարկ չեմ համարում անդրադառնալ, քանի որ չեմ էլ պատկերացնում մի ֆուտբոլասերի, ով բաց թողած լինի այդ հանդիպումը վայելելու հաճույքը, եթե, իհարկե, չի ունեցել լրջագույն դրդապատճառ: Արձանագրված 2:1 հաշիվը հօգուտ «Բարսելոնի» է: Գուցե հանդիպման թվային արտահայտությունը պակաս համոզիչ է ներկայանում, սակայն կատալոնցիների հաղթանակն առավել քան համոզիչ է ու դա առաջին հերթին Կասիլյասի փայլուն խաղի շնորհիվ, ով արքայականին փրկեց անհամեմատ մեծ հաշվով պարտվելուց: Հանուն ճշմարտության ասենք, որ իր հերթին մեկ-երկու մահվան սեյվ էլ արել է Բրավոն:
Ինչևէ: Փաստենք, որ ուղիղ հաշվով երկու թիմերի դարպասապահներն էլ փրկեցին այնքան, որքան կարող էին: Շահելով կենսական նշանակության երեք միավոր` «Բարսելոնը» միավորների թիվը հասցրեց 68-ի ու հիմա լոկ մի բան պիտի անի` թույլ չտա միավորների անհարկի կորուստ, մանավանդ որ, սկզբունքորեն բոլոր ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներն արդեն հետևում են:
Տուրի շրջանակներում հաղթական հանդիպում ունեցավ նաև Մադրիդի «Աթլետիկոն», որը, պատկերավոր ասած, դեռ երեկ պայքարում էր չեմպիոնության համար, սակայն, 2:0 հաշվով առավելության հասնելով «Խետաֆեի» նկատմամբ, ընդամենը կարողացավ մեկ միավորի հեռավորության վրա մնալ երրորդ տեղում գտնվող «Վալենսիայից», որն արտագնայում չորս անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Էլչեին»: «Վալենսիան» ունի 60 միավոր:

ԱՆԳԼԻԱ
Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդը «հաջողությամբ» տապալած անգլիական գրանդներից «Չելսին», «Մանչեստր Սիթին» ու «Արսենալը», եվրոպական թատերաբեմում անելու այլևս ոչինչ չունենալով, լծվել են ներքին առաջնությունում մրցանակային տեղերը խաղարկելու գործին: Իհարկե, դա առանձնակի ջանադրությամբ է ստացվում առաջինի մոտ, որն ստեղծել է ամրության զգալի պաշար ու միավոր միավորի հետևից է կուտակում չեմպիոնություն տանող ճանապարհին: «Ազնվականների» վերջին զոհը «Հալ Սիթին» էր: 2:0 հաշվից հետո նույնիսկ կարողացավ հավասարության հասնել, սակայն Ռեմիի հաղթական գոլը որոշեց հանդիպման ելքը: Արտագնայում հաղթանակ տարավ նաև «Արսենալը»: «Նյուքասլը», ինչ խոսք, դիմադրեց, անգամ գոլի հեղինակ դարձավ, սակայն կանոնիերների խփած երկու գոլը որոշիչ եղավ։ Անհամեմատ հեշտ հաղթանակի հասավ «Մանչեստր Սիթին»` «Վեստ Բրոմվիչի» հետ հանդիպումում գրանցելով 3:0 հաշիվը:
Այս հաղթական կրակոցների հենքի վրա կողմերի դասավորության մեջ, բնականաբար, փոփոխություն չեղավ: «Չելսին» առջևում է 67 միավորով` գումարած պակաս անցկացրած մեկ խաղը: Համապատասխանաբար վեց և յոթ միավորով նրանից հետ են «Մանչեստր Սիթին» ու «Արսենալը»: Թերևս ավելորդ չհամարենք հիշատակել նաև «Լիվերպուլի» նկատմամբ 2:1 հաշվով «Մանչեստր Յունայթեդի» տոնած հաղթանակը (սա բացառիկ գեղեցկություն ունեցող դիմակայություններից էր, որտեղ կողմերից յուրաքանչյուրն իրավամբ արժանի էր հաղթանակի), որն ընդամենը մեկ միավորով է հետ «Արսենալից»:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում խոշոր անակնկալի հեղինակ դարձավ «Բավարիային» հյուր եկած Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Տանտերերը ոչ միայն կորցրին երեք միավոր, այլև երկու անգամ հարկադրված եղան գնդակը հանել սեփական դարպասից, այդպես էլ անկարող լինելով գոնե հաշիվը թրջել, ինչը վերջին շրջանում մյունխենցիների բացառիկ արդյունավետ ֆուտբոլի համար անսպասելի բան էր:
Չնայած ոչ-ոքիին` 1:1, այդուհանդերձ դժվար է ասել, թե «Մայնցի» հետ խաղում «Վոլֆսբուրգը» միավոր կորցրեց, որովհետև, որքան էլ աղյուսակի միջնամասում, տանտերերը ավանդաբար ծանր մրցակից են հատկապես սեփական դաշտում: ՈՒնեցած 54-ով «գայլերը» մյունխենցիներից հետ են տասը, մյոնխենգլադբախցիներից առաջ են յոթ միավորով:
Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու «հոգսից» թեթևացած Դորտմունդի «Բորուսիան» բացառապես ներքին առաջնության հանդիպումների վրա կենտրոնանալու հնարավորություն է ստացել: «Հանովերի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակը նրա միավորների թիվը հասցրեց 33-ի, ինչն այս պահին հնարավորություն է տալիս բունդեսլիգայում լինելու տասներորդը: Ասենք, որ Մխիթարյանն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

ՖՐԱՆՍԻԱ
«Լորիանի» հետ հաղթական հանդիպումից հետո երկրորդից ժամանակավորապես առաջին հորիզոնական տեղափոխված «Պարի Սեն Ժերմենը» (հաղթել է 3:1 հաշվով) այդպես էլ մնաց այնտեղ, քանզի «Լիոնը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Նիցցային»: Նկատենք, որ երկրորդ խաղակեսի արդեն 55-րդ րոպեից հյուրերը խաղում էին տասը հոգով: Երկրի գործող չեմպիոնն ունի 59, հետապնդվողից հետապնդողի վերածված հարավցիները` 58 միավոր:
Արտագնայում «Լենսի» նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո (4:0) «Մարսելը», ճիշտ է, շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում, սակայն նրան երկրորդ տեղը զբաղեցրածից բաժանում է արդեն մեկ միավոր: Ի դեպ, առաջատար եռյակի գործերին ակտիվորեն կարող է խառնվել Չեմպիոնների լիգայում իսկական ֆուրոր արած «Մոնակոն», որը թեպետ ակտիվում ունի 53 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: Տեղեկացնենք, որ մոնեգասկներն արտագնայում հաղթել են «Ռեյմսին» (3:1) ու, ինչպես «Մանչեստր Յունայթեդն» անգլիականում, իրենք էլ դիվիզիոնում ուշի ուշով սպասում են մեդալների համար պայքարում մրցակիցների հնարավոր վրիպումներին:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետոյում որդեգրած ուղուց այդպես էլ չի շեղվում «Յուվենտուսը»` տուրից տուր կայունորեն միավորների պաշարը համալրելով պարտադիր երեքով: «Ծեր սինյորայի» այս անգամվա զոհը հյուր եկած «Ջենովան» էր` 1:0:
Վերջին ավելի քան տասը խաղերի ֆոնի վրա խոշորագույն անակնկալ մատուցեց «Ռոման»` արտագնայում նվազագույն հաշվով հաղթելով «Չեզենային»: Անկեղծ ասած, թե իտալական «գայլերն» այդ ինչպես, ինչի դրդմամբ «հրաժարվեցին» հերթական ոչ-ոքիից, մնում է մեծագույն գաղտնիք:
Հաղթական ռեժիմով գործեց և «Լացիոն»: «Վերոնան» տուն դարձավ երկու չոր գնդակով պարտության դառնությամբ:
Իտալականում առաջատար եռյակն ունի հետևյալ դասավորությունը` «Յուվենտուս», «Ռոմա», «Լացիո»` համապատասխանաբար 67, 53, 52 միավորով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ