Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հրանտ Բագրատյանը կշտամբեց Ալեքսանդր Արզումանյանին

Հրանտ Բագրատյանը կշտամբեց Ալեքսանդր Արզումանյանին
24.03.2015 | 14:19

Այսօր էլ ԱԺ-ը շարունակեց քննարկել ցեղասպանությանն առնչվող մի շարք օրենքներ: Մինչ Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծի քվեարկությունը ընդդիմադիրներն իրենց դիրքորոշումն էին հայտնում, ինչը Ալեքսանդր Արզումանյանին դուր չեկավ, ու նա նեղսրտեց. «Չարժի ամենքս տասը-տասը րոպե ելույթ ունենանք: Քվեարկենք, անցնենք: Հորդորում եմ, որ չսկսենք բացատրել, որ մենք, որպես ցեղասպանված ժողովուրդ, կողմ ենք: Քվեարկենք, անցնի գնա»: Պատգամավորը նաև նկատեց, որ արտահերթ նիստեր են հրավիրվում խիստ հագեցած օրակարգով, մինչդեռ հերթական նիստերը «սպառվում» են այնպիսի օրենքների քննարկումների վրա, որոնց բոլոր ուժերը միահամուռ կողմ են: Ընդդիմադիր Արզումանյանին կշտամբեց ընդդիմադիր Հրանտ Բագրատյանը: «Պարոն Արզումանյան, մի շտապեք: Երբ որ մենք խոսում ենք, իզուր չենք խոսում: Երբ ուշադիր լինեք՝ ով ինչ է խոսել, խոսել է նպատակադրված: Մի շտապեք, առանց այն էլ մեր բերանը փակող ստեղ շատ կա»,- նետեց Բագրատյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ