Տևական դադարից հետո թիմի ընդհանուր մարզումներին է մասնակցել Մոսկվայի «Սպարտակի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Սկսելով ընդհանուրի հետ` հայազգի մարզիկը շուտով անցել է պարապմունքների անհատական գրաֆիկի: Բոլոր դեպքերում ուրախալի է, որ Արասը վերադառնում է շարք: Հուսանք, որ իր բարձր խաղով նա շատ արագ կփորձի սատար կանգնել Հայաստանի ազգային ընտրանուն, որը վերջին մեկ տարում ունեցավ պարզապես խայտառակ հանդիպումների շարք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ