BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«ՈՒզում եք նայել՝ գնացեք ձեր տեղը»

«ՈՒզում եք նայել՝ գնացեք ձեր տեղը»
10.04.2015 | 01:09

Այն, որ յուրաքանչյուր պաշտոնյայի թիկնապահ իր շեֆի մասին ամենատեղեկացվածն է, լուծում է անգամ ղեկավարների մակարդակի հարցեր, շատերին է հայտնի, բայց որ ոմանք կարող են արգելել անգամ պաշտոնյային հեռվից տեսնել, բացահայտվեց այս շաբաթ: Եվ այսպես:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո, երբ լրագրողները նիստերի դահլիճի երկու դռների մոտ, բառիս բուն իմաստով, պահակ են կանգնում, որ նախարարները չճողոպրեն ու հաջողեցնեն գոնե մի քանի հարց տալ, հայտնվեց հերթական «խոչընդոտը»: Բաց դռնից փորձում էի հետևել նախարարների շարժին, թե ով որ դռնից պետք է դուրս գա, մեկ էլ հայտնվեց վարչապետի սափրագլուխ թիկնապահը ու դուռը շրխկոցով փակեց: Հանկարծակիի եկա: Ինչո՞ւ՝ հարցրի: «Չի կարելի ստեղ կանգնել, ուզում եք նայել, գնացեք ձեր տեղը»,- վրա բերեց վարչապետի անվտանգության «երաշխավորը»: Հիշեցնեմ, որ «մեր տեղը» երրորդ հարկի ապակեպատ սենյակն է, որտեղից աճապարող պաշտոնյայի հետևից հաստատ չես հասնի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ