BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ժիրայր Սէֆիլյանն ու նրա ընկերներն իրենք էլ ուզում էին ձերբակալվել»

«Ժիրայր Սէֆիլյանն ու նրա ընկերներն իրենք էլ ուզում էին ձերբակալվել»
10.04.2015 | 14:17

«Եթե ինչ-որ մի բան նախապատրաստվում է և որը անթույլատրելի է, ապա համապատասխան մարմինները այն կարող են կանխարգելել: Այնպիսի տպավորություն է, որ Ժիրայր Սէֆիլյանն ու նրա ընկերներն իրենք էլ ուզում էին ձերբակալվել: Պարզ էր, որ այս ամենը բերելու էր դրան»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությանը, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ հավելելով, որ լրիվ պատկերն ունենալուց հետո պարզ կլինի` ոտնահարվե՞լ են նրանց սահմանադրական իրավունքները, թե՞ ոչ:

Չբացառելով ապրիլի 24-ից հետո նրանց ազատ արձակումը, պատգամավորը նշեց, որ իշխանափոխության մասին ցանկացած ուժ կարող է խոսել ու քայլեր անել, բայց դրա ժամանակն ու տեղը կա:
Արմեն Ռուստամյանը չի շտապում նաև ՀԽ-ի ձերբակալված անդամներին քաղբանտարկյալներ համարել, քանի որ դրա համար կան հստակ չափորոշիչներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ