BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սպասվածից ավելի հյուրեր են լինելու

Սպասվածից ավելի հյուրեր են լինելու
17.04.2015 | 00:20

Ապրիլի 24-ին Հայաստան են գալու հազարավոր հյուրեր, տարբեր երկրների ղեկավարներ, պատվիրակություններ: Միջոցառման նախապատրաստական աշխատանքների մասին պարբերաբար զեկուցում են երկրի նախագահին։ Պատվիրակությունները բավականին ներկայացուցչական են լինելու, հատկապես Ֆրանսիայից մեծ պատվիրակություն է ժամանելու Հայաստան, նախնական որոշմամբ` շուրջ 80 հոգի, բայց հետո կրկնապատկվել է թիվը` հասնելով 160-ի: Հայրենի կառավարությունը սկզբում որոշել է միայն Երևանում հյուրերին «տեղավորել», սակայն նրանք սպասվածից շատ են լինելու: Ստիպված Երևանին «կցվել» են նաև հանգստյան գոտիների հյուրանոցները: Հյուրերին կընդունեն նաև Ծաղկաձորում և Դիլիջանում:
Որոշ երկրների ղեկավարներ Հայաստան են ժամանելու իրենց անվտանգությունն ապահովող ծառայությունների աշխատակիցներով, այլապես Հայաստանի իրավապահ համակարգի ռեսուրսները չէին բավարարելու և՛ միջոցառումը պատշաճ անցկացնելուն, և՛ այլ երկրների ղեկավարների անվտանգությունն ապահովելուն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ