Նյույորքյան հանրահայտ «Մեդիսոն Սկվեր Գարդենի» արենայում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վլադիմիր Կլիչկոյի ու Բրայան Ջենինգսի մրցամարտը, որտեղ կշեռքին էր դրված գերծանր քաշային կարգում չեմպիոնական տիտղոսը: Աշխարհի չեմպիոնը պահպանել է IBF, WBO, WBA վարկածներում ունեցած չեմպիոնական տիտղոսները` մարտը շահելով միավորների ակնհայտ առավելությամբ: Այժմ նրան սպասում է պարտադիր մարտ Թայսոն Ֆյուրիի հետ: Այս մրցամարտը կայանալու է Եվրոպայում: Ամենայն հավանականությամբ՝ կամ Գերմանիայում, կամ Բրիտանիայում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ