BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ինչու է ջղաձգվում Մոսկվան

Ինչու է ջղաձգվում Մոսկվան
25.05.2015 | 21:00

Վերջերս եղբոր` Գագիկ Աբրահամյանի (Բրլյանտի Գագո) ծննդյան 60-ամյակին Հայաստան ժամանած Արա Աբրահամյանը Մոսկվայից նաև քաղաքական «մեսիջներ» է բերել: Կրեմլը հետաքրքրված է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով: Ինչի՞ համար է դա արվում. եթե վերարտադրվելու, արեք, ինչ ուզում եք, եթե` ոչ, ինչ կա դրա տակ թաքնված: Այլ խոսքով, մեր աղբյուրի տեղեկացմամբ, Մոսկվան ուզում է հասկանալ, ինչու այդ գործընթացն իր հետ չի համաձայնեցվել:

Սակայն Մոսկվան «լայն հասկացություն» է և ամենևին էլ միատարր չէ: Խնդիրն այն է, թե ՌԴ-ի որ ուժերն են այս հարցով շահագրգիռ: Փաստ է, որ այնտեղ կան ուժեր, որոնք գործող նախագահի հետ են «աշխատում», և մարդիկ, որոնք Ռոբերտ Քոչարյանի դաշնակիցներն են, նրա հետ կապված են նաև բիզնես կապերով: Չի բացառվում, որ Ռուսաստանը նաև որոշակի ճնշումներ գործադրի Հայաստանի իշխանությունների վրա՝ կրկին Եվրոպայի գիրկը նետվելու զուսպ ցանկության համար: Փաստորեն, Կրեմլը Սերժ Սարգսյանին փորձում է հասկացնել, որ, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, կա այլընտրանք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ