ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Որ բարկացել եք, ինչն է փոխվելու

Որ բարկացել եք, ինչն է փոխվելու
12.06.2015 | 16:55

«Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք»,- ասում է ժողովուրդը, որը խիստ տեղին է հնչում այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայի շուրջ խորհրդարանական լսումների կազմակերպման համատեքստում: Արդեն հայտնի է, թե որքան է թանկանալու հոսանքը, և դա հայաստանյան իշխանություններն ընդունել են «անտրտունջ»:

Այդուհանդերձ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խորհրդարանում «մի թեթև» քննադատեց ՀԷՑ-ի ռուսաստանյան կառավարիչներին, որոնցից ոչ մեկը դահլիճում չէր:
ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը միայն այսօր առավոտյան է հարկ համարել տեղեկացնել ԱԺ-ին, որ չի ներկայանալու քննարկմանը: Փաստորեն, հայ ժողովրդի հաշվին «ցոփ ու շվայտ» կյանք վարած ռուս չինովնիկները անգամ տարրական հարգանք չունեն իրենց «կերակրող» ժողովրդի պետական մարմնի հանդեպ: Ասել է` կուզեն կգան, կուզեն չեն գա: Բայց ամենացավալին այն է, որ գործադիրում ժպիտը դեմքին հայտարարում են, թե ինչո՞ւ ենք այդքան ցավագին ընդունում էլեկտրաէներգիայի թանկացումը (նույնիսկ թվում է, թե դեռ մենք ենք մեղավոր), որ խոսում ենք շարքային քաղաքացու վրա հոսանքի անգամ մեկ դրամով թանկանալու բացասական ազդեցությունից: Այսքանից հետո Բիբինն ինչո՞ւ պիտի գա ու բացատրություն տա, թե ինչպես են «լափվել» ահռելի չափով գումարներ:
Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահին այս ամենում ավելի շատ նյարդայնացրել է Եվգենի Բիբինի հարցազրույցը, որտեղ նա չի ընդունել իրենց սխալները: «Դուք՝ որպես գլխավոր տնօրեն, ինչո՞ւ չեք նշում այն մասին, թե ինչ խնդիրներ ու թերացումներ ունեք, ի՞նչ եք պատրաստվում անել այս իրավիճակը շտկելու համար»,- շեշտեց Նազարյանը` հավելելով, որ հայկական կողմին բարկացրել է այդ հարցազրույցը: Այն ամենը, որ «սարքել» են հայկական կողմի «գլխին», պարզվում է, այնքան չի անհանգստացրել հայ պաշտոնյաներին, որքան Բիբինի մի հարցազրույցը: Կամ որ զայրացել եք, ի՞նչ եք անելու:
«2007-2015-ին ՀԷՑ-ը կատարել է 102 մլրդ դրամի ներդրում: Դա արվեց, որպեսզի կարողանանք հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարել, լավացնել սպասարկման որակը: Այդ ներդրումների կատարման արդյունքում 22 մլրդ դրամ մեր կողմից չի ընդունվել երկու պարզ պատճառով: Դրա առյուծի բաժինը պայմանավորված է եղել նրանով, որ ներդրումները կատարելիս նրանք ավելի բարձր գներով են գնումներ կատարել, քան այդ ժամանակվա շուկայական գներն էին: Երկրորդ մասն այն է, որ ներդրումների արդյունքում ակնկալվող արդյունքները չստացանք»,- ասաց Նազարյանը` ՀԷՑ-ի ղեկավարության հաջորդ «ճոխությունը» համարելով բարձր աշխատավարձերը: 2007-ից մինչև այսօր 6 մլրդ 500 մլն դրամ ավելի աշխատավարձ է տրամադրել ընկերությունը, քան նախատեսված էր սակագնով: «Հիմա կասեք՝ ի՞նչ է եղել, իրենց շահույթն է, ոնց ուզում են, թող տնօրինեն: Բայց, ցավոք, այդպես չէ: Իմ ասած թվերը լրջագույն թվեր են, որոնք եթե չլինեին, այսօր այս իրավիճակը չէր լինի: Հետո ՀԷՑ-ը սկսել է կարճաժամկետ վարկեր վերցնել՝ բարձր տոկոսներով ու մտածել, որ իր ծախսերը նորմալ երևույթ են: Արդյունքում ընկերությունը դարձել է անվճարունակ»,- հավելեց Ռոբերտ Նազարյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ