Ավարտվեցին ֆուտբոլային ամառվա ամենախոշոր իրադարձության` Ամերիկայի գավաթի խմբային փուլի հանդիպումները: Ավարտական երրորդ տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Արգենտինա-Ճամայկա` 1:0, ՈՒրուգվայ-Պարագվայ` 1:1, Չիլի-Բոլիվիա` 5:0, Մեքսիկա-Էկվադոր` 0:1, Բրազիլիա-Վենեսուելա` 2:1, Կոլումբիա-Պերու` 0:0: Հայտնի են արդեն նաև մեկ քառորդ եզրափակչի զույգերը. Չիլին ուժերը կչափի ՈՒրուգվայի հետ, Բոլիվիայի մրցակիցը կլինի Պերուն, արգենտինացիները կպայքարեն կոլումբիացիների դեմ, իսկ Բրազիլիայի ընտրանու հետ զույգ է կազմել Պարագվայի հավաքականը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ