ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ավարտվեց հուշամրցաշարը

Ավարտվեց  հուշամրցաշարը
26.06.2015 | 11:32

Ջերմուկում ավարտվեց արդեն ութերորդ անգամ անցկացվող վաղամեռիկ Կարեն Ասրյանի հուշամրցաշարը: Մասնակցում էր 92 շախմատիստ: Մեր պատվիրակներից առավել հաջող մրցելույթ է ունեցել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ով Միխայլո Օլեքսիենկոյի ու Անտոն Կորոբովի հետ ինը հնարավորից վաստակել է յոթ միավոր: Լրացուցիչ գործակիցներով հաղթող է ճանաչվել Օլեքսիենկոն: Մեր շախմատիստին բաժին է հասել երրորդ մրցանակը: Հաղթող եռյակից կեսական միավոր պակաս են վաստակել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը: Նրանք հանգրվանել են չորրորդ և յոթերորդ հորիզոնականներում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ