Կանանց բասկետբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդիպեցին Սերբիայի ու Ֆրանսիայի ընտրանիները` կիսաեզրափակչում համապատասխանաբար հաղթահարելով Բելառուսի ու Իսպանիայի պատվիրակների արգելքը: Առաջինը առավելության էր հասել 74:72, երկրորդը` 63:58 հաշվով: Եզրափակչում, որքան էլ գիտակները նախապատվությունը տալիս էին Ֆրանսիայի ընտրանուն, առավել հաջողակ եղան սերբերը: 78:76 հաշվով հաղթանակը նրանց բերեց աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը: Երրորդը բելառուսցիներին պարտության մատնած իսպանուհիներն էին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ