Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ազգի ոչնչացման ծրագիր

Ազգի ոչնչացման ծրագիր
25.09.2015 | 00:08

«Գերմանիան ջահել փախստականներին ընդունում է՝ ելնելով Ռուսաստանի հետ պատերազմ բռնկելու նկատառումից։ Ի՞նչ անի, եթե 10 գերմանացի տղամարդկանցից 5-ը ավելորդ քաշ ունեն, 3-ը միասեռական են, և 2-ը՝ մուսուլման՝ իսլամիստ»:


Հայաստանից Եվրոպա արտագաղթողներին, անշուշտ, գլխավորապես գրավում է տեղի բարձր կենսամակարդակը։ Խոսել «եվրոպական արժեքների» գրավչության մասին այսօր անիմաստ է, քանզի հենց այդ «արժեքներից» շատերը, առանց չափազանցության, դարձել են աշխարհամասի ինքնասպանության գլխավոր պատճառները։ Ներկայումս Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից Եվրոպա թափանցող իսլամական, հիմնականում «տգետ ու ձրիակեր» զանգվածահոսքերն էլ ավելի ցցուն են դարձնում մուլտիկուլտուրալիզմի, անբացատրելի հանդուրժողականության, կրոնի, մշակույթի, ընտանիքի, բարոյականության անկման, օրենքների ու կեցության կանոնների խարխլման քաղաքականության ողջ սնանկությունն ու կործանարարությունը։ Եվրոպան կորցնում է իր ինքնությունը, իսկ նրա քաղաքական վերնախավը չտեսնելու է տալիս դա։ Աշխարհամասի իսլամացումը, ինչպես նշում են շատ մեկնաբաններ, սպառնալից չափեր է ընդունել, և այն հնարավոր է կանգնեցնել միայն բռնի ուժով՝ նացիոնալիստական, ֆաշիստական և այլն։ Սակայն եվրոպացիների դիմազուրկ «մարդասիրությունն» անկարելի է դարձնում նույնիսկ տարրական պաշտպանությունը իսլամական նվաճողականությունից։ Միֆ է, թե արտագաղթած մուսուլմանների միջոցով Եվրոպան լուծում է էժան աշխատուժի, բնակչության աճի վերականգնման խնդիրները։ «Ագահ, լկտի, պորտաբույծ» եկվորները չեն սիրում աշխատել, գերադասում են ապրել եվրոպացիների հաշվին, թքած ունեն «սրտաբաց» տանտերերի վրա, պահանջում են նորանոր բարիքներ, արմատավորում են իրենց «իսլամական արժեքները»։ Ընդունե՞լ եք, պահեք մեզ, ապահովեք այն ամենով, ինչ մենք պահանջում ենք, նեղության մեջ դրեք ձեզ։
Այլ անգամվա թողնենք եվրաներգաղթի ներկա աննախադեպ ուժեղացման գլոբալ դրդապատճառների մեկնաբանությունը, որոնք չեն կարող գոյություն չունենալ աշխարհաբեկիչ գործընթացների մեջ։ Վերջերս մոսկովյան թերթերից մեկը հրապարակել էր համբուրգցի մի ռուս կնոջ «Օրագիրը» կոնկրետ Գերմանիայում մուսուլման փախստականների բազմապատկման հետևանքով ստեղծված ներկա իրավիճակի մասին։ «Գերմանիայի կործանման քրոնիկայի» հեղինակը չի հավակնում փորձագիտական լուրջ հետևությունների, այլ վավերականորեն վերարտադրում է իր տեսած-լսածը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները, պաշտոնատար անձանց հայտարարությունները, զանազան վիճակագրություններ և այլն։
Սոցցանցի 3400000 ընթերցող ունեցող ընդարձակ հրապարակումից ներկայացնում ենք սոսկ առանձին մտքեր ու դիտարկումներ.
-Գերմանիայի կառավարությունը ներգաղթողների մեջ առաջնությունը տալիս է երիտասարդ մուսուլմաններին՝ որպես ուժեղ ձեռքերի, որոնք, իբր, կոչված են փրկելու երկրի էկոնոմիկան։ Բայց որտե՞ղ են աշխատելու այդ կիսագրագետ, Գերմանիան չիմացող մարդիկ, երբ երկրում գործազրկությունը հասնում է 30 տոկոսի։
-Կաթոլիկ եկեղեցին որոշում է ընդունել հրաժարվել նորածիններին կնքելու պրակտիկայից՝ չի կարելի մարդուն հավատք պարտադրել, թող նա մեծանա ու ինքը որոշի (գուցե ուզում է մուսուլման դառնալ)։
-Գերմանիան, որը կացութաձև ստանալու խստագույն արարողակարգ ունի, քաղաքացիության ստացման պարզեցված ձև է մտցրել փախստականների, արաբների ու աֆրիկացիների համար։ Գերմանիայում ծնված նրանց երեխաները անմիջապես քաղաքացիություն են ստանում։
-Մյունխենի բնակիչները հանրահավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն կառավարության ներգաղթի քաղաքականության։ «Գերմանիան պետք է դառնա գունավոր»՝ վանկարկում են ցուցարարներն ու պահանջում, որ ավելի շատ մուսուլման փախստականների ընդունեն։ Ընդվզողների մեջ գերակշռում են 50-ն անց անճոռնի ու ցամաքած կանայք, որոնք օգտվում են ջահել աֆրիկացիների սեքսուալ ծառայություններից։
-Բազմաթիվ դպրոցների ճաշարաններում արգելել են խոզի մսից պատրաստված երշիկները, նրբերշիկները, պաշտետները, որպեսզի անհարմար վիճակի մեջ չդնեն մուսուլմաններին։ Չեղյալ են հայտարարվել կրոնի դասերը, պատերից հանվել են կրոնական թեմաներով նկարները, Ծննդոց տոները վերանվանվել են «Ձմեռային ընդմիջում»։
-«Շառլի Էբդոյի» իրադարձությունների օրերին ոչ մի թերթ չգրեց, որ հարձակվողները մուսուլման են։
-Էրֆուրտի իմամը պահանջում է դպրոցներում իսլամի դասերը պարտադրել բոլոր աշակերտներին։ Կրթության նախարարը պատրաստ է ընդառաջ գնալու նրան։
-Հրաժարվել են «Գերմանիան՝ գերմանացիների համար» կարգախոսից, հիմա այն հնչում է այսպես՝ «Երկիրն առանց սահմանների, Գերմանիան ներգաղթողների երկիր է»։
-Համբուրգում նստեցի կենտրոնական փողոցի բացօթյա սրճարաններից մեկում և որոշեցի հաշվել, թե 5 րոպեի ընթացքում ինչքան աֆրիկացի կանցնի կողքովս։ 72 մարդ։
-Գերմանիայում բնավորված արաբներին ու աֆրիկացիներին թույլատրում են ընտանիքի վերամիավորում, եթե նույնիսկ նրանք հայրենիքում 4 կին ունեն։
¬Գերմանացի պաստոր ՈՒլրիխ Վագները առաջարկել է տղամարդ փախստականներին տրամադրել պոռնկական ծառայություններ որպես սեքսուալ օգնություն բժշկականի հետ մեկտեղ։
-Բավարական հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ քաղաքացիները պետք է ըմբռնում ու համբերություն դրսևորեն. բոլոր փախստականները չէ, որ կարողանում են օգտվել զուգարաններից, բոլորը չէ, որ գիտեն եվրոպական նիստուկացը, օրինակ, չք...ել ու չմիզել երեխաների ավազարկղերում։ Պետք չէ գոռալ փախստականների վրա, եթե նույնիսկ նրանք հարբած են։ Չէ՞ որ նրանք հոգեկան ցնցումներ են ապրել պատերազմի ժամանակ։ Դրա համար էլ խմում են։
-Էշվայլեր քաղաքում բնակիչների պահանջով արգելել են եկեղեցական զանգերի ղողանջները. դա նյարդայնացնում է փախստականներին։
-Փախստական տղամարդկանց 64 տոկոսը և կանանց 75 տոկոսը բոլորովին կարդալ¬գրել չգիտեն։
-Բազմաթիվ փախստականներ ասում են, որ իրենց ճամփածախսերը վճարել են զանազան ամերիկյան կազմակերպություններ։
-Փախստականները գալիս են այնտեղ, որտեղ իրենց դուր է գալիս։ Փորձեցին մի մասին ուղարկել Մերձբալթիկա, բայց նրանք վերադարձան՝ քիչ են վճարում, ոչ այնքան, ինչքան իրենց բախտակիցներն են ստանում Գերմանիայում։
-Լրատվամիջոցներում «փախստականների օգտին» քարոզչությունն իր ինտերակտիվությամբ ու տխմար ստախոսությամբ գերազանցում է Գերմանական Դեմոկրատական Հանրապետության պետական քարոզչությունը։ Արևելագերմանացիները դա լավ են հասկանում, արևմտագերմանացիները ամեն ինչին հավատում են։
-Նոր ուսումնական տարում Գերմանիայի համալսարաններում աֆրիկացի և օսման փախստականներին ընդունելու են առանց գնահատականների։
-Սկսվեցին դատավարություններ նրանց հանդեպ, ովքեր վատ են արտահայտվում փախստականների մասին։
-Քննարկվում է այն հարցը, որ կինարմատ ոստիկանները գլխաշոր կրեն։
-Գերմանիայի արդարադատության նախարարը Ֆեյսբուքի ղեկավարությունից պահանջել է վճռական միջոցներ ձեռնարկել հակափախստական տրամադրություններ ունեցող մեկնաբանների նկատմամբ։
-Ռամադանի ժամանակ շատ ընկերություններ աշխատակիցներին խորհուրդ են տալիս չուտել և չխմել, որպեսզի անհարգալից չլինեն մուսուլմանների նկատմամբ։
-Յուրաքանչյուր փախստականի միանգամից վճարում են 2800 եվրո, տրամադրում են կահույքով ու կենցաղային տեխնիկայով ապահովված սենյակ, ամենամսյա նպաստ՝ 399 եվրո, անվճար բուժսպասարկում, լեզվի ուսուցում։
-«6 հոգի, որոնք բռնաբարել էին աշակերտուհուն դպրոցի բակում, արաբ ներգաղթողներ են եղել և խոսել են անծանոթ լեզվով»։ Այս տողը հրապարակած հայտնի հրատարակությանը խստիվ պատժել են՝ հանցագործի ազգությունը չի կարելի նշել։ Գերմանիայում արգելված է հասարակությանը փախստականների հանցագործությունների մասին իրազեկելը։
-Ոստիկանությունը գրեթե դուրս չի գալիս փախստականների բնակության վայրերից. ամեն օր ծեծկռտուք, դանակահարություն, բռնաբարություն։
-Գերմանիան առաջարկել է չսպասել այն նավակներին, որոնցով փախստականները հասնում են Եվրոպա, այլ ուղարկել երկու նավ ու փախստականներին վերցնել հենց ափից։ Գերմանացիների 75 տոկոսը ողջունում է աֆրիկացիների վերաբնակեցումը։ Սա արդեն ազգի զանգվածային սպանություն է, նրա ոչնչացման ծրագիր։


Հրապարակման պատրաստեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ