«Նախարարը Վարդան Մամիկոնյանն էր: Ես ո՜ւր, Վարդան Մամիկոնյանն ո՜ւր»,- կատակով նշեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը` անդրադառնալով իր` մշակույթի նախարար նշանակվելու լուրերին: Ամիրյանն այս պահին պաշտոնյա դառնալու առաջարկ իշխանությունից չի ստացել: Իսկ եթե նման առաջարկ լինի, կընդունի՞. այս հարցին էլ, դիվանագիտական պատասխան տվեց. «Եթե առաջարկ չկա, ինչպես կարող եմ ընդունել»:
Ըստ էության, առաջարկ լինելու դեպքում Արմեն Ամիրյանը հնարավոր է նաև ընդունի այն, քանի որ սկզբունքորեն դեմ չէ նախարար դառնալու հեռանկարին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ