BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Անվստահելի «գլխավոր հերոսներ»

Անվստահելի «գլխավոր հերոսներ»
20.10.2015 | 20:11

Եվ այսպես, սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի «պատասխանատուները» նշանակվեցին: Ընդդիմության աշխատանքները կգլխավորի Լևոն Զուրաբյանը, իսկ ՀՀԿ-ն քարոզչական հարցերով շտաբի պետի պաշտոնում էլի Հովիկ Աբրահամյանին նշանակեց: Այստեղ են ասել` իրար արժանի «մուզիկանտ» են: Ասել է` նրանցից բացի, ովքեր դեմ և կողմ լինեն (հստակ է, որ այս երկու ուժերն են միմյանց «դեմ» պայքարում` ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն), դրանց «ածանցյալներն» են:

ՀՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի «դեմքով» է պատրաստվում քարոզչական այս ողջ ընթացքը իրականացնելու, հանրությանը համոզել իր «այո»-ի ճշմարտացիության մեջ: Իսկ ՀՀԿ-ում արդյոք մտածե՞լ են, որ գործող վարչապետի, նրա ասելիքի ու գործի հանդեպ հանրությունը վստահություն ունի՞: Արդյո՞ք քաղաքացին, լսելով Հովիկ Աբրահամյանի հավաստիացումները, հավատ կընծայի նրան, ցանկություն կունենա առնվազն այս ընտրություններին մասնակցելու: Դժվար թե: Չի մտածել: Պարզապես ՀՀԿ-ում լավ գիտեն, թե ով կարող է իր լծակներով, կազմակերպչական ունակությամբ «պարտադրել» ՏԻՄ-երին տոկոսներ ապահովել: Ընդամենն այդքանը:
Այս առումով գրեթե նույն պատկերն է ընդդիմադիր հատվածում: ՀԱԿ-ի գործողություններին, խոստումներին չեն հավատում անգամ ոչ վաղ անցյալում այդ ուժի հետ համագործակցած քաղաքական շատ գործիչներ, էլ ո՜ւր մնաց շարքային քաղաքացին: Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը խոստանում էր այս հարցով մարդկանց փողոց հանել: Կանի՞ դա, թե՞ էլի փոշմանել է: «Ոչ»-ի ճակատի միակ առավելությունն այն է, որ քաղաքացիների մեծամասնությունն օբյեկտիվորեն դեմ է այս գործընթացին, բայց սա ամենևին չի նշանակում, որ դա «Ոչ»-ի քարոզչական «շնորհքն» է: Մարդիկ դեմ են այս իշխանության ծրագրած ցանկացած «սցենարին»:
Այնուամենայնիվ, քաղաքական ներկայացման գլխավոր հերոսների «խաղին» բոլորն են ծանոթ ու վաղուց, և ոչ այդ ներկայացմանն են ուզում մասնակից դառնալ, ոչ էլ «խաղացողներին» ծափահարել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ