Պարզվում է, որ սահմանադրական բարեփոխումները կարող են նաև բախումների առիթ դառնալ: Օրերս ուշագրավ «առճակատում» է տեղի ունեցել Հայաստանի հարավում` հեռավոր Քաջարանում: Փողոցի մեջտեղում հանդիպել են ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Սկզբում լուրջ բանավեճ է եղել, հետո բանը հասել է բռունցքներին: Մի լավ տուրուդմբոց են «սարքել»: Թե վերջում ով և որ դիրքորոշումն է հաղթել, ականատեսներն այդպես էլ գլխի չեն ընկել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ