Այս տարի մարտիության «անակնկալից» դժգոհ են մնացել նախագահականի աշխատակիցները: Տեղի մեր աղբյուրի փոխանցմամբ, ամեն տարի գոնե մի փոքր նվեր կամ մի վարդ տալիս էին, այս անգամ լրիվ են անտեսել: «Մի ծաղիկն ի՞նչ էր, չտվեցին, մեզ վրա՞ են խնայում»,- դժգոհեցին իշխանության առաջին օղակի կին աշխատակիցները:
Փաստորեն, նախագահականն այնքան ծանր ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է, որ սկսել է խնայել անգամ մարտիության ծաղկի վրա: Իսկ որքա՜ն անիմաստ ծախսեր են արվում, ճիշտ կլիներ նման «զսպվածություն» բոլոր հարցերում ցուցաբերվեր: Չնայած, հաշվի առնելով տոներին ծաղիկների գների թռիչքաձև աճը, կարելի է ինչ-որ չափով հասկանալ նախագահականի «ժլատությունը»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ