ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Արցախում էլ միակարծիք չեն

Արցախում էլ միակարծիք չեն
31.05.2016 | 00:04

Սամվել Բաբայանի վերադարձը ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի քաղաքական դաշտում հետաքրքրություն առաջացրեց: Այս օրերին Արցախում իրարամերժ տեսակետներ ու տրամադրություններ կան Սամվել Բաբայանի «հայտնության» առնչությամբ:
Մեր տեղեկություններով՝ քիչ չեն այն քաղաքական գործիչներն ու ուժերը, որոնց ընդհանրապես հաճելի չէ նորից Բաբայանին Արցախում տեսնելը, ո՜ւր մնաց՝ ղեկավար դիրքերում:

Կան հին «կռիվներ» ու անհամաձայնություններ, որոնք ոմանց մեջ դեռ չեն «մարել»: Ավելին, նրա գալստյամբ շատերի ծրագրերը խափանվում են, և վերջիններս անգամ հրապարակավ չեն խուսափում իրենց վատ վերաբերմունքը ի ցույց դնելուց:


Սրան զուգահեռ կան նաև որոշ ուժեր, ովքեր ոգևորված են Սամվել Բաբայանի վերադարձով, քանի որ իրենց քաղաքական ապագան տեսնում են նրա հետ: Թե այս երկու «թևերն» ինչ օգուտներ ու վնասներ կկրեն, կերևա առաջիկա զարգացումներից, երբ Սամվել Բաբայանը «կզբաղեցնի» իրեն վերապահված դիրքը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ