Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Պատգամավորը՝ դատախազի թեկնածուին. «Առողջությունդ ո՞նց է»

Պատգամավորը՝ դատախազի թեկնածուին. «Առողջությունդ ո՞նց է»
13.09.2016 | 16:51

ԱԺ-ն քննարկում է գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի հարցը, ով ներկայացրեց իր ծրագիրը և հիմա պատասխանում է պատգամավորների հարցերին։ Այնուհետև փակ քվեարկությամբ խորհրդարանը կընտրի միակ թեկնածուին։

Իսկ մինչ այդ պատգամավորները նրան ոլորտին առնչվող տարբեր հարցեր ուղղեցին, իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց նախկին դատախազի հրաժարականի պատճառների մասին՝ նշելով, թե ԱԺ-ն, որպես դատախազ ընտրող մարմին, իրավունք ուներ իմանալու, թե ինչո՞ւ հրաժարական տվեց Կոստանյանը:


«Ոչ թե պետք է կոֆեի բաժակ նայեր, այլ հստակ իմանար, և մամուլում տարբեր վարկածներ են քննարկում՝ հիվանդ ա, հիվանդ չի, դուխով տղա ա եղել, չի ցանկացել «Սասնա ծռերի» գործողությունը ահաբեկչություն որակել, դրա համար հանել են: Հիմա մենք ի՞նչ վստահություն ունենանք, որ վաղը Դուք էլ չեք անհետանա, և Ձեր պաշտոնանկության մասին մենք կիմանանք, որ Դուք մի քիչ տրամադրություն չունեք կամ Ձեր ճնշումը բարձր է, դրա համար գնացիք: Մենք իրավունք ունենք իմանալու պաշտոնապես, ոչ թե գիր-ղուշերով, թե ինչ պատահեց, որ այդ առողջ մարդը մի քանի ամսում հիվանդացավ»,- հայտարարեց Զոհրաբյանը: Դատախազի թեկնածուն ոչ մի նոր բան չասաց, միայն պաշտոնական պատճառին հղում արեց։


Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե Հայաստանում քաղաքական «չբանտարկյալներ» կան, և ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ՀՔԾ ղեկավարի և գլխավոր դատախազի աշխատասենյակներում Սերժ Սարգսյանի նկարն է կախված, չէ որ դրանք անկախ մարմին են։ Իսկ վերջում էլ Փաշինյանը հետաքրքրվեց նոր դատախազի առողջությամբ, որ հանկարծ մի օր նա առողջական վիճակով պայմանավորված հրաժարական չտա։

Քաղբանտարկյալների առումով դատախազի թեկնածուն վերհաստատեց իր դիրքորոշումը, որ Հայաստանում այդպիսիք չկան, իսկ Սերժ Սարգսյանի նկարի առնչությամբ էլ նշեց, որ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով դա թույլատրելի է։ Առողջական վիճակին էլ տվեց հետևյալ «ախտորոշումը». «Շնորհակալություն եմ հայտնում իմ առողջությամբ հետաքրքրվելու համար։ Ես առողջ եմ, աշխատելու եմ, որ առողջ մնամ, որպեսզի իմ պարտականությունները կատարեմ»։ Նիկոլ Փաշինյանը հեգնեց. «Գևորգ Կոստանյանն էլ ակտիվ հաճախում էր մարզասրահներ, բայց դա նրան չօգնեց աշխատել»։


Ի դեպ, դատախազի թեկնածուի հարցի քննարկումն անցնում էր կիսադատարկ դահլիճում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ