ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Գագիկ Ծառուկյանը վերանայել է իր դիրքորոշումը

Գագիկ Ծառուկյանը վերանայել է իր դիրքորոշումը
23.11.2016 | 14:01

«Քաղաքականություն վերադառնալու որոշում դեռ չունեմ... թույլ տվեք այդ մասին խոսել, երբ զգամ, որ հասունացել է պահը: Քաղաքականություն վերադառնալու համար պետք է հաշվարկել, ծանրութեթև անել բոլոր շերտերը»,- «Առավոտին» տված հարցազրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը:


Քաղաքականություն վերադառնալու առաջին հայտարարությունից հետո կարծես պայմանավորվածությունների վերանայում է եղել, քանի որ Ծառուկյանի խոսքերում նահանջի նոտաներ կան։ Եթե մինչ այդ նա ասում էր, թե կբացվի «փակված էջը», ապա հիմա ասում է՝ դեռ պահը չի հասունացել, հետո էլ՝ պետք է հաշվարկել, ծանրութեթև անել։ Ի՞նչ է տեղի ունեցել, որ ԲՀԿ ղեկավարն այսքան զգուշավոր է դարձել ու այդքան «հաշվարկող»։ Պարզ է, որ նույն գետը ԲՀԿ նախկին ղեկավարը չի ցանկանում մտնել այն «ափից», որն արդեն մեկ անգամ արել է ու ստացել ՀՀԿ-ի, մեղմ ասած, կարմիր քարտը։ Պարզ է նաև, որ այդ վերադարձը որքան էլ իշխանության հավանությամբ լինի, միևնույն է, Գագիկ Ծառուկյանը չի ցանկանա իշխանական ուժի համբավ ձեռք բերել։ Երևում է՝ ընդդիմադիր հատվածում սեփական ծրագրերի իրագործումն այնքան էլ հաջող չի ընթանում։ «Սատանայի մատը» խառն է հենց ընդդիմադիր ինչ-ինչ համագործակցության տապալման մեջ։ ԲՀԿ նախկին ղեկավարին վստահեցրել են, որ այս բևեռում ինքը կարող է իրացվել՝ չունենալով իշխանության «ստվերը» թիկունքում։ Սակայն արդյունքում նույն իշխանության ձեռքով այդ համագործակցության ծիլերը «խեղդվել են բարուրում»։


Այս պարագայում Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, մեծ հարցի առաջ է կանգնել՝ արժե՞ նորից մտնել քաղաքականություն ու առաջնորդվել նախկին մոտեցումներով, թե՞ գլուխը «կախ» իր գործն անել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ