ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ինչպես են կառավարելու

Ինչպես են կառավարելու
10.01.2017 | 21:59

Թվում է, թե Հայաստանում մինչև ընտրությունների օրը և ընդդիմադիր, և իշխանական դաշտում խմորումների պակաս չի լինելու։ Պատճառը նաև այն է, որ հայաստանյան կուսակցությունները խնդիրներ ունեն նախ իրենց ներսում, հետո հանրային վստահության առումով։ Իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ չեն կարող ձերբազատվել ներկուսակցական ինտրիգներից և քաղաքական իրական գործընթացներ իրականացնել։ Երկու կողմերում էլ, նախ, իրենք իրենց մեջ հարաբերությունները ճշգրտելու, հետո նոր հանրության վստահությունը շահելու խնդիր ունեն։ Այս առումով Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն իրար լրիվ արժեն։ Իշխանության ներսում կատաղի պայքար է կերակրատաշտից դուրս չմնալու համար, իսկ ընդդիմադիր կուսակցությունների անդամներն էլ երբեմն այնքան հակասական ու հակադիր տեսակետներ ունեն, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են նրանք մեկ թիմում, էլ չենք ասում մեկ կուսակցությունում լինել։ Այլ խոսքով, գործ ունենք չկայացած քաղաքական համակարգի հետ։


Այս օրերին ոչ նախանձելի վիճակում է հայտնվել «Ժառանգություն» կուսակցությունը։ Ընդհանրապես այս կուսակցությունը կարող է դասագրքային օրինակ դառնալ, թե ինչպես չի կարելի կուսակցություն ստեղծել, ամիսներով ղեկավարին «կորցնել», ինչպես հավաքագրել կուսակիցների ու նրանց ձեռքը կրակն ընկնել։ Այսօր դժվար է հավատալ, որ այս կուսակցության առաջնորդը նախագահական ընտրություններին երկրորդ տեղն էր զբաղեցնում՝ ձայների հսկայական քանակով։ Մինչդեռ, նույն այս կուսակցությունը խորհրդարանում այսօր ունի ընդամենը մի կուսակից, որի ձեռքն էլ մյուս «ժառանգականներն» են կրակն ընկել։ Այս քաոսում «Ժառանգության» որոշ անդամներ մտածում են էլի ընտրություններին մասնակցել դաշինքով, իսկ խորհրդարանական միակը ըմբոստանում է այս որոշման դեմ։ Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ անխռով հանգիստն է անցկացնում ԱՄՆ-ում՝ երբեմն-երբեմն «ծիկրակելով»։ Հիմա եթե այս կուսակցությունը դեռ իր անդամների հետ կապված խնդիր ունի, ինչպես է հանրությանը հավատացնելու, թե՝ հեսա-հեսա կգա, կլուծի մարդկանց խնդիրները։ Իսկ ո՞վ է հավատալու այդ խոսքերին։ Եթե չորս մարդուց անգամ երկուսն իրար լեզու չեն հասկանում, ինչպես կարող են մեծ խնդիրներից խոսել։


Դժբախտաբար, այս կուսակցությունը միակը չէ, որ «քարուքանդ» վիճակում է, մյուսներն էլ, մեղմ ասած, լավ օրի չեն։ ՈՒշագրավն այն է, որ այսպիսի կուսակցական համակարգով Հայաստանն այս ընտրություններից հետո ղեկավարվելու է կառավարման խորհրդարանական մոդելով, երբ զգալիորեն մեծանալու են կուսակցությունների դերն ու նշանակությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ