Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Փոստանջյանն ընդդեմ Փաշինյանի

Փոստանջյանն ընդդեմ Փաշինյանի
05.05.2017 | 10:35

«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը ստվերել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, մինչդեռ այս հարթությունում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Նոր գիծ է հայտնվել ընդդիմադիրների, մասնավորապես «Երկիր ծիրանիի» քարոզարշավում։


Զարուհի Փոստանջյանն սկսել է իր հրապարակային խոսքում Նիկոլ Փաշինյանի հասցեին ակնհայտ «կծու, թթու» ակնարկներ հնչեցնել։ Սա պատահական չէ, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, նրան ընդդիմադիր թեկնածուի դեմ ուղղորդել են՝ վստահեցնելով, որ իր ձայներն այստեղ են, ոչ թե Տարոն Մարգարյանի «մոտ»։ Այսինքն, իշխանությանը ձայն տվող հատվածը չի կարող Փոստանջյանին ընտրել, իսկ ընդդիմադիրներին մոբիլիզացնում է Նիկոլ Փաշինյանը, ուստի նրանից պետք է քվեներ «պոկել»։ Փոստանջյանն էլ ընդունել է հորդորը, այդ իսկ պատճառով Փաշինյանի «տեղը» համարել է խորհրդարանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ