Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Նաջարյանը փոշմանել» է՞

«Նաջարյանը փոշմանել» է՞
29.01.2018 | 18:56

Օրեր առաջ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, սակայն նախագահի և վարչապետի հետ խոսակցությունից հետո հետ է վերցրել դիմումը: Ինչու է փոշմանե՞լ: «Չի փոշմանել, ուղղակի նախագահն ասել է` գնա, էս երկու ամիսն էլ ձգի: Երկու ամսվա համար նոր նախարար չենք նշանակի»,- ասաց մեր աղբյուրը:

Հիշեցնենք, որ ապրիլին նոր վարչապետի ընտրությունից հետո կառավարությունը հրաժարական է տալու: Փաստորեն, ստացվում է, անիմաստ է երկու ամսվա համար նախարար ազատել-նշանակելը: Բայց զարմանալի է, որ, այս ամենն իմանալով, Աշոտ Մանուկյանը չի ցանկացել ևս երկու ամիս «ձգել» և հրաժարական է տվել: Իսկ պատճառն ավելի խորքային է և պայմանավորված չէ մասնավոր հատվածում նոր աշխատանքի հրավերով: Մեր տեղեկություններով, մշտապես լարված են եղել նախարար Աշոտ Մանուկյանի և փոխնախարար Հայկ Հարությունյանի հարաբերությունները: Լարվածությունն այնքան է թեժացել, որ գործը հասել է հրաժարականի: Հասկանալով, որ այս առճակատումում ինքը պարտվող կողմ է (հաշվի առնելով Հայկ Հարությունյանի ամենազոր թիկունքը՝ աներ վարչապետը)` Մանուկյանը վաբանկ է գնացել ու որոշել հեռանալ կառավարման օղակից:

Սակայն կես ճանապարհից երկրի ղեկավարը վերադարձրել է նրան և առաջարկել երկու ամիս էլ նախարարի «դեր տանել»: Փաստորեն, Աշոտ Մանուկյանն ու Հայկ Հարությունյանը ստիպված են ևս երկու ամիս միմյանց հանդուրժել, հետո, ինչպես ժողովուրդն է ասում, «կամ էշը կսատկի, կամ իշատերը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ