Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նժարին դրեք ու որոշեք

Նժարին դրեք ու որոշեք
25.07.2018 | 14:27

Հայաստանի իշխանությունները կանգնած են հերթական դժվար երկընտրանքի առջև: Մի ՆԱՏՕ-ից չպրծած, մյուսն է նրանց սպասում: Այս անգամ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության հարցն է դրված: Վրացական կողմն արձանագրել է Հայաստանի մասնակցությունը, բայց մեր կողմից հաստատումը կարծես դեռ չկա: Օգոստոսի սկզբին անցկացվող այս զորավարժությունները կրկին ռուսական կողմի սրտով չեն: Սակայն հետևելով այսօրվա արտաքին քաղաքականության, այսպես ասած, միտումներին, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները վստահաբար «բանի տեղ» չեն դնի Ռուսաստանի դիրքորոշումը: Սակայն մինչ այդ զորավարժությունները Հայաստանի վարչապետը դեռ պետք է հուլիսի 26-ին մասնակցի ԵԱՏՄ վարչապետների նիստին, որտեղ գուցե ռուսական կողմը շոշափի նաև այս հարցը:


Անկախ այս կամ այն հանգամանքից, յուրաքանչյուր միջոցառման, զորավարժության ու արտաքին քաղաքական այս կամ այն իրադարձության մասնակցությունն ինքնանպատակ չի կարող լինել: Դիվանագետների աշխատանքին ու պատրաստվածությանը զուգահեռ, պետք է նժարին դրվի, թե այն որքան է կարևոր Հայաստանի շահերի տեսանկյունից ու այն որքան կվնասի մյուս հարաբերություններին: Եթե ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը Հայաստանի համար էական նշանակություն ունի, ոչինչ, թող ռուսներն էլ մի քիչ դրանից նեղվեն, իսկ եթե դա այնքան էլ կարևոր միջոցառում չէ, գուցե չարժե առանց այն էլ լարված ռուս-հայկական հարաբերությունները հերթական անգամ սրել: Մեծ հաշվով այս իրավիճակը բավական անհասկանալի է, երբ երկիրը որևէ արտաքին միջոցառման մասնակցելու համար պետք է մյուսների հետ հաշվի նստի, սակայն մենք այդ առումով միայնակ չենք: Աշխարհում շատ քիչ երկրների է տրված լիարժեք անկախ որոշումների կայացում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ