Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համ ընտրություններն են կազմակերպում, համ ֆուրշետ ապահովում

Համ ընտրություններն են կազմակերպում, համ ֆուրշետ ապահովում
11.01.2019 | 04:26

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի պատգամավորներին մանդատ հանձնելու արարողությունն այսքան մեծ շուքով, արարողակարգով է իրականացվում: Մինչ այս նախորդ գումարումների խորհրդարանի պատգամավորները գնում, ԿԸՀ-ից վերցնում էին իրենց հասանելիք մանդատը: Բայց Հայաստանում իրավիճակ է փոխվել, ու նոր ղեկավարներն իրենց չեն զրկում ավելորդ շռայլություններից, մինչդեռ հենց այդ անիմաստ ծախսերի դեմ պայքարելու համար ժողովուրդը նրանց վստահության քվե տվեց: ՈՒ՞մ էր պետք ավելորդ արարողակարգը, այսպիսի ֆլան-ֆստան բաներ:
Երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե մանդատի հանձնման արարողության ծախսը հոգացել են դրսի գործընկերները: Միջոցառումն անցկացվել է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ընտրությունների աջակցության ծրագրի շրջանակում: Փաստորեն, մեր միջազգային գործընկերները համ ընտրությունների հոգսն են հոգացել, համ էլ ֆուրշետի կազմակերպումն ու օպերային թատրոնի շենքի դահլիճի վարձակալումը: Միայն թե դրսի գործընկերներին պետք է հուշել (թե չէ մերոնցից խնայող դուրս չի գա), որ ընտրությունների աջակցման ծրագրում գոնե բացառեն անիմաստ ծախսերը` դրանք ուղղելով առավել նպատակային գործընթացների:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ