Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ինչու Դավիթ Տոնոյանի հայտարարությունից խանդավառված չեն իմքայլականները

Ինչու Դավիթ Տոնոյանի հայտարարությունից խանդավառված չեն իմքայլականները
01.04.2019 | 19:22

Պաշտպանության նախարարի ԱՄՆ-ում արած հայտարարությունը կարծես այնքան էլ «Իմ քայլ» խմբակցության անդամների սրտով չէ։ Հիշեցնենք, թե ինչ հայտարարեց Դավիթ Տոնոյանը։ «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»: Սա հանրության և քաղաքական շրջանակում դրական ընկալվեց, սակայն նույնը չենք կարող ասել իմքայլականների մասին, նրանց չի ոգևորել Տոնոյանի համարձակ հայտարարությունը։ Այսօր արտաքին հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Տոնոյանի հայտարարության առթիվ ասել է. «Մեր դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի խաղաղ, մենք երբեւէ չենք ուզել պատերազմ, մեր դիրքորոշումները մշտապես եղել են կառուցողական եւ միտված խաղաղության»: Այսինքն, շարունակվում է Փաշինյանի՝ խաղաղությանը նախապատրաստվելու թեզը, մինչդեռ Տոնոյանը լրիվ այլ հարթության մեջ է դիտարկում հարցը՝ միաժամանակ կողմ լինելով խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը։

«Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանն էլ ասել է.«Մենք արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր ունենք: Եթե պարոն Տոնոյանը արել է հայտարարություն, որ գուցե հիմա չի ընկալվում, բայց մենք 90-ականներից սկսած՝ լուծել ենք խաղաղության խնդիր: Մեր անվտանգութան համակարգերը, որ ձեւավորել ենք, կրակակետերը լռեցնելու ճանապարհ է եղել, որ սահմաններում հասնենք խաղաղության»:


Շատ հատկանշական է Քոչարյանի այն դիտարկումը, թե հիմա Տոնոյանի ասածը չի ընկալվում, ու՞մ նկատի ունի իշխանական պատգամավորը։ Ակնհայտ է, որ հանրության զգալի հատվածը միշտ էլ համակարծիք է Տոնոյանի այս հայտարարությանը։ Վկան՝ հող հանձնելու թեմայի սուր ընկալումը։ Ուրեմն ու՞մ նկատի ունի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստող, կիրթ Ալիևի հետ բանակցող իշխանության ներկայացուցիչը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ