Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Իրականության երազներ»

«Իրականության երազներ»
21.09.2019 | 22:24

Սեպտեմբերի 20-ին նկարիչների միությունում տեղի ունեցավ Արամ Իսաբեկյանի նկարների ցուցահանդեսը: Նա ծնվել է տաղանդավոր նկարիչներ ՝ Էդվարդ Իսաբեկյանի և Արփենիկ Նալբանդյանի ընտանիքում: Ցուցահանդեսը կրում է «Իրականության երազներ» խորագիրը:

Արամ Իսաբեկյանն ասաց, որ ներկայացված նկարներն իր վերջին երկուսուկես տարվա աշխատանքի արդյունքն են: Ովքեր ծանոթ են իր արվեստին, անպայման կնկատեն նորությունը: Շատերը կարծում են, որ սա վերացական արվեստ է: Նա և համաձայն է , և համաձայն չէ այդ կարծիքի հետ: Ասաց, որ պատկերել է բնության տարերքները, որ տեսել է իր աչքերով: Շատ նկարների հիմքում ընկած է իր սեփական այգին: Այնուհետև նկարչի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նրա հրաշալի գույներով ստեղծված «կախարդական այգում»:
Նշենք, որ Արամ Իսաբեկյանին օրերս շնորհվել է ժողովրդական նկարչի կոչում:


Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արամ Իսաբեկյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 16691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ