Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Հայոց ցեղասպանություն- 110

    Հայոց ցեղասպանություն- 110

    21.04.2025| 16:17
    Հրապարակագիր, պատմաբան Արամ Անտոնյանը (1879, Կ․Պոլիս-1951, Փարիզ) ցեղասպանությունը վերապրած քչերից մեկն է։ Որպես ականատես, նա ցեղասպան թուրքի վայրագությունները ներկայացրել է մի շարք հոդվածներում ու գրքերում։ Ահա մի փոքրիկ հատված նրա «Մեծ ոճիրը» գրքից...
  • Թուրքական յաթաղանը սովել է, հայի արյանն է կարոտել

    Թուրքական յաթաղանը սովել է, հայի արյանն է կարոտել

    20.04.2025| 17:36
    Ձեզ թվում է, թե Մինսկի խմբի լուծարմամբ այս տականքը միջազգային հարաբերություններում միայն այս երեսունհինգ տարիների ձեռքբերու՞մն է զրոյացնում։ Իհարկե, ո՛չ...
  • Ցեղին սիրտը` Դանիել Վարուժանը

    Ցեղին սիրտը` Դանիել Վարուժանը

    20.04.2025| 14:34
    1884 թ. ապրիլի 20-ին Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Բրգնիկ գյուղում` Գրիգոր Չպուգքյարյանի և Թագուհի Պաղտիկյանի ընտանիքում, ծնվեց անդրանիկ զավակը, որին ծնողներն անվանեցին ԴԱՆԻԵԼ...
  • Հայոց  ցեղասպանություն-110

    Հայոց ցեղասպանություն-110

    19.04.2025| 15:42
    Արման Կոթիկյանը (1896, Տրապիզոն-1968, Երևան) ոչ միայն հրաշալի կատակերգու էր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, այլև բանաստեղծ ու թարգմանիչ։ Նա իր «Մխացող շուշաններ» բանաստեղծական ժողովածույում մեջբերել է մոր հետևյալ խոսքը...
  • Հայոց ցեղասպանության զոհերի կորուստներն այսօր կազմում են 76,5 միլիարդ եվրո

    Հայոց ցեղասպանության զոհերի կորուստներն այսօր կազմում են 76,5 միլիարդ եվրո

    19.04.2025| 14:17
    1919 թվականի հունվարի 18-ին Փարիզում իր աշխատանքները սկսեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը, որի նպատակն էր համակողմանի քննել Առաջին համաշխարհային պատերազմին առնչվող բոլոր հարցերը և պատրաստել խաղաղության պայմանագրեր...
  • Համո Սահյանին մեկ անգամ եմ տեսել

    Համո Սահյանին մեկ անգամ եմ տեսել

    17.04.2025| 10:07
    Կուրսային էինք գրել: Պարզվեց, որ կուրսայինները բաժանել էին հեղինակավոր մարդկանց, որ արժևորեին-բանախոսելով: Իմը տվել էին Համո Սահյանին: Այդ օրերին դառն մի փորձության ենթարկվեցի և մի կերպ ու կարճ գրեցի, հասկանալով, որ մոտ տասը խնդիրների պիտի անդրադառնայի...
  • Չդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց

    Չդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց

    14.04.2025| 19:29
    1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության կոտորած։ Առավոտյան ժամը 5-ին ադրբեջանական զինված ուժերն սկսեցին գյուղի հրետակոծությունը։ Արցախի ազատագրական բանակի մարտիկներ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ հաջողվեց հետ մղել հակառակորդի երկու գրոհները:
  • Լիբանանի Պատերազմի 50-Ամեակ. Պատերազմը, Որ Կեանք Շինեց

    Լիբանանի Պատերազմի 50-Ամեակ. Պատերազմը, Որ Կեանք Շինեց

    12.04.2025| 21:29
    Պատերազմը ահաւոր ու սարսափելի բան է: Մէկ կողմէ կը պատճառէ մահ ու կոտորած, բայց նաեւ` վախ եւ ընկճուածութիւն: Շարժապատկերի վրայ պատերազմական ժապաւէններ դիտելը կրնայ դիւրին թուիլ, բայց պատերազմի մէջ ապրիլը ուրիշ բան է: Այս ուրիշ բանին մէջ պէտք է իսկապէս ապրիլ եւ տեսնել կեանքի ողբերգութիւնները: Սիրելիներու եւ ծանօթ-անծանօթներու մահը: Անշնչացած դիակներ` սփռուած հոս ու հոն, տակաւին` անհետ կորսուածներ: Տուներու եւ շէնքերու քանդումներ եւ գետնայարկերու տակ ապաստանարաններու մէջ ապահով թաքստոց մը փնտռելու մղձաւանջ: Այս ապաստանարաններուն մէջ ստեղծուած քաոսային վիճակ, արդարեւ, շնչահեղձ ըլլալու աստիճան կողք կողքի կծկուածներ` դրացի թէ ոչ, որոնց հետ ստիպուած ես անցընել իւրաքանչիւր վայրկեանը: Այս վայրկեաններուն պիտի հաշուես իւրաքանչիւր հրթիռ եւ ռումբ, որ կը պայթի, եւ որուն պիտի յաջորդեն քանդումները եւ փշրտոցներն ու անոնց ձայներուն ահաւորութիւնը: Չեն ուշանար վլվլուկները եւ հարցումները. «Արդեօք որո՞ւ տունը քանդուեցաւ»:
  • Մնացականյանի կամուրջը

    Մնացականյանի կամուրջը

    12.04.2025| 19:14
    Թբիլիսին Քռի վրա ունի տասնյակից ավելի կամուրջ, այնինչ Թիֆլիսն ուներ վեցը, որոնցից մեկը կրում էր Մնացականյանի անունը։
  • Խարբուխ

    Խարբուխ

    10.04.2025| 14:10
    Թիֆլիսը հնում շուրջն ուներ մի քանի գյուղ, որոնք այսօր քաղաքի մաս են կազմում։ Դրանցից մեկը Խարբուխն էր՝ ներկայիս Խարպուխին։ Այն գտնվում էր քարափի լանջին, զառիվայր էր, դարիվեր, քարքարոտ էր և ավազոտ։ Հետաքրքիր է բառի ստուգաբանությունը։ Ըստ ավանդության, երբ մեկը հարբուխով էր հիվանդանում, հետը վերցնում էր կավե նոր փարչ, երկու սպիտակ մոմ, բլիթներ և ձեռագործ տղայի կամ աղջկա տիկնիկ, որ թիֆլիսահայոց բարբառով կոչվում էր տիկին․․․ Այդ ամենը տանում էր քարափի գլուխը, մոմերը վառում ու թողնում-հեռանում։ Բայց մինչ քարափի գլուխ հասնելը, մարդը քրտնում էր և հազն ու հարբուխն անցնում։