ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

«Ջրհորից դուրս եկող Ճշմարտությունը»

«Ջրհորից դուրս եկող Ճշմարտությունը»
11.05.2025 | 21:06

Հիմա էլ իմ՝ էս մի նյութն է պտտում ֆբ-ում, տակը գրած՝ հեղինակն անհայտ։

Հեղինակն անհայտ չէ, ժողովուրդ ջան, պարզապես դուք եք քիչ կարդում։ Հեղինակը ֆրանսիացի նկարիչ Ժան-Լեոն Ժերոմն է։ Նրա նկարը դնում եք էջում, տակը գրում՝ «հեղինակն անհայտ»։

Ֆրանսիացի հայտնի նկարիչ Ժան-Լեոն Ժերոմի այս գործը մարդկության պատմության, մարդու բնության լավագույն նկարագիրն է։ Նկարը կոչվում է «Ջրհորից դուրս եկող Ճշմարտությունը»։

Ըստ լեգենդի, որը 1800-ականների վերջին հրաշալի վերարտադրել է Ժերոմը, մի օր հանդիպում են սուտն ու Ճշմարտությունը։

-Ինչ հիանալի եղանակ է, -ասում է սուտը։

Ճշմարտությունը մի պահ նայում է չորս կողմը, և իրոք՝ եղանակը լավն էր։

Պտտում են միասին անտառում, և սուտը ասում է.

-Ինչ հրաշալի օդ, ինչ զով քամի, ինչ հանդարտություն...

-Համաձայն եմ, -հաստատում է Ճշմարտությունը։

Քիչ անց մի ջրհոր են նկատում և սուտը հանում է շորերն ու մտնում ջուրը.

-Այ քեզ գոլ ջուր, այ քեզ հրաշքքքք...

Ճշմարտությունը հանում է իր շորերն ու նույնպես նետվում ջուրը.

-Բայց, ախր սառույց է, ախր կքարանամ...

Պտտվում է Ճշմարտությունը, իսկ սուտը անհետացել էր։

Մերկ Ճշմարտությունը մի կերպ դուրս է գալիս ջրհորից, բայց ոչ իր հագուստը կար, ոչ էլ՝ սուտը...

Ահա այդ օրից, Ճշմարտությունն ամաչելով իր մերկությունից, որովհետև չցանկացավ հագնել ստի շորերը՝ ծածկվեց մարդկանցից, քանի որ մարդիկ ծիծաղում էին նրա մերկության վրա։ Իսկ սուտը հագավ Ճշմարտության շորերը և մինչ օրս շրջում է աշխարհում՝ նրա անվան տակ…

Գրքեր կարդացեք, ժողովուրդ ջան, որ ձեր սեփական դատողությունն ու ձեռագիրը ձևավորվի, ոչ թե ուրիշներից տանեք՝ անանուն ու անհասցե, հետո ասեք՝ ֆբ-ից եմ գտել։

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ